Քաղաքական 23:18 24/06/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Գործող վարչապետն անձնական պատասխանատվություն է կրում 2008-ի իրադարձությունների համար

«Երևի իմ անցած ճանապարհը, իմ նկատմամբ անձնական վերաբերմունքը, կարծում եմ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, որ 2008-ին հաջողության չեն հասել իմ պատճառով»,-TV5-ին տված հարցազրույցում, ի պատասան հարցի` թե ինչու հեղափոխությունից հետո հենց Ռոբերտ Քոչարյանը ենթարկվեց հետապնդման, հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հնարավո՞ր է նրա նկատմամբ հետապնդման առիթ հանդիսացավ 2008-ի ապրիլին ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել էր, որ իշխանությունը փողոցում ընկած ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Գուցե անհանգստացա՞ն, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա քաղաքականություն: Լրագրողի այս հարցերին ի պատասխան, ՀՀ երկրրոդ նախագահն ասաց. «Իմ կարծիքով, նրանք արեցին ամեն ինչ իմ քաղաքականություն վերադառնալու համար: Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար նման քայլերի է գնում, ապա վիճակը Հայաստանում շատ տխուր է, քան կարելի է ենթադրել»:

Դիտարկմանը, թե մարդիկ կան, որ կարծում են, Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրության հետևանք է, կա նաև տեսակետ, որ այսօրվա իշխանությունների վրա այս հարցով դրսից ճնշում կա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց` «երկու տարբերակն էլ կա»:

«Կարծում եմ, որ և-և տարբերակն ավելի խորհրդանշական է: Այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի 1-ի մասայական անկարգությունների համար: Երևի կցանկանար խմբագրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և իր պատկերացումներով այդ ես եմ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ենթադրում է, որ կա նաև արտաքին ճնշում, քանի որ, ինչպես ինքը ներկայացրեց, իր անցած ճանապարհը, իր տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի շրջանում, որոնք հարցի կարգավորման ոչ հայանպաստ տարբերակի կողմնակից են:

Անդրադառնալով իր կողմից Մեղրին ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ  մեղադրանքներին, Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, երբ ստանձնել է Արցախի ղեկավարումը, Լեռնային Ղարաբաղաի Ինքանավար մարզի տարածքի ուղիղ կեսը օկուպացված էր զինուժով:

«Ավարտվեց պատերազմը, ազատագրվեց ոչ միայն Արցախը, այլև յոթ շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող ազատագրող եմ, Արցախի ղեկավարման տարիներին, ինչպես ասացի, յոթ շրջան ենք ազատագրել, միացրել Արցախին, ստեղծել անվտանգության գոտի, որոնք այսօր Ղարաբաղի անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում: Եվ ամեն մարդու աշխատանքի էֆեկտիվությունը պետք է գնահատել այս տեսանկյունից, թե ինչ վիճակում է ընդունել և ինչ վիճակում հանձնել»,-ասաց նա:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Աղբյուր` Panorama.am
15:05
Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ
Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։ ​
Աղբյուր` Panorama.am
14:52
«էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև...
Աղբյուր` Panorama.am
14:37
Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի
Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց
Հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Վարչապետ. Հայաստանի աշխատուժը պետք է լինի որակյալ
«Մենք տնտեսությունում նոր շերտ ենք ձևակերպել,  այն կոչեցինք միկրոբիզնես»,- Գյումրիում ընթացող «Իմ քայլը հանուն Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում
«Սահմանադրական դատարանի նկատմամբ կա հարձակում բառիս բուն և փոխաբերական իմաստով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Բարսելոնայի» դեմ գործ է հարուցել: Պատճառը Մադրիդի «Աթլետիկոյի» բողոքն է: Պատմությունն...
Աղբյուր` Panorama.am
13:48
Թրամփը հնարավոր է օգնի ռեփեր A$AP Rocky-ին Քանյե Ուեսթի հեռախոսազանգից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է աջակցի ռեփեր A$AP Rocky-ի ազատմանը, որը ձերբակալվել է Ստոկհոլմում ծեծկռտուքից հետո։ Այդ թեման նա մտադիր է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին
Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փաստաբան. Բաց տեքստով դատավորներին ասվում է՝ չհամարձակվեք կայացնել Քոչարյանի օգտին որևէ որոշում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածը սահմանում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Փաշինյանը՝ գյումրեցիներին.«Մենք այսօր ուրիշ բանի համար ենք եկել... Մի գոռացեք, հանգիստ»
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին ներկա է նաև ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Զինվորական հավաքակայանում մայոր ներկայացածը բղավել ու վիրավորել է որդիներին բանակ ճանապարհող ծնողների վրա
Զինվորական կենտրոնական հավաքակայանում նորակոչիկ որդիների վիճակահանությանը ներկա գտնվելու համար հանրապետության տարբեր մասերից Երևան հասած...
Աղբյուր` Panorama.am
12:43
Հռոմի ոստիկանությունը որոնում է սիրիացու
28-ամյա սիրիացին հեռախոսազրույցներում հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կգնա»։
Աղբյուր` Panorama.am
12:27
Արաբագետ. Նեթանյահուն այսօր՝ հուլիսի 20-ին սահմանում է նոր պատմական ռեկորդ
«Մերձավորարևելյան երկրների առավել հավակնոտ առաջնորդների շրջանում նաև մի բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ անձնական հավակնությունների...
Աղբյուր` Panorama.am
12:18
Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Անիի ավերակներում չոր խոտի բռնկման հետևանքով հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}