Գուտիերեշ. Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ հակամարտություն Պարսից ծոցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը նախազգուշացրել է Պարսից ծոցում չմտածված գործողությունների մասին, որտեղ լարվածությունը չի նվազում՝ Իրանի կողմից ԱՄՆ անօդաչուի խոցելուց հետո։ Հունիսի 23-ին Լիսաբոնում Երիտասարդության հարցերով նախարարների Համաշխարհային համաժողովում Գուտիերեշն ասել է, որ բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: Այս մասին գրում է euronews-ը։
«Միանշանակ անհրաժեշտ է խուսափել ցանկացած լարվածությունից, աշխարհը չի կարող իրեն թույլ տալ Պարսից ծոցում խոշոր հակամարտություն»,-ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում խնդիրների հիմնական պատճառն է, և Վաշինգտոնի նպատակն է «բանակցել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր», ինչի համար էլ Թեհրանի դեմ պատժամիջոցներ են կիրառվել:
«Ո՛չ Իրանը, ո՛չ էլ որևէ այլ թշնամական դրամադրված կողմ չպետք է ամերիկյան զգուշությունն ու զսպվածությունն ընդունենորպես թուլություն։ Պատժամիջոցները տալիս են արդյունքներ, որոնց ավելանում են նորերը: Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք ոչ ԱՄՆ-ի դեմ, ոչ էլ ողջ աշխարհի դեմ», - ասել էր Բոլթոնը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ: