Աննախադեպ տապի պատճառով Արարատում ջրանաջատում չի լինի
Պայմանավորված կանխատեսվելիք աննախադեպ տապով՝ չեղարկվում է Արարատի մարզում նախապես հայտարարված ջրանջատման հաղորդագրությունը։ Հայտնում են Վեոլիա ջուր ընկերությունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արարատ և Արտաշատ քաղաքների, Աբովյան, Արևշատ, Արաքսավան, Ազադավան, Այգեզարդ, Այգեպատ, Արալեզ, Բյուրավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բերդիկ, Բուրաստան, Գետազատ, Գինևետ, Դվին, Դալար, Երասխ, Լանջազատ, Հովտաշեն, Հնաբերդ, Մխչյան, Մրգավետ, Մասիս, Մրգավան, Մրգանուշ, Նշավան, Նորաշեն, Նոր ՈՒղի, Նոր Կյանք, Շահումյան, Ոստան, Ոսկետափ, Վանաշեն, Վերին Արտաշատ, Վերին Դվին, Վարդաշեն, Տափերական, Տիսավան, Փոքր Վեդի, Քաղցրաշեն գյուղերի ջրամատակարարումը:
ԱԻՆ կանխատեսման համաձայն, հունիսի 25-ին և 26-ին Արարատում ջերմաստիճանի կհասնի +38-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ