Բորիս Ջոնսոնի վարկանիշն ընկել է ընտանեկան վեճի պատճառով
Ընդամենը երկու օրում Միացյալ թագավորության նախկին արտգործնախարարը կորցրել է լուրջ առավելությունը մրցակցի՝ ներկայիս արտգործնախարար Ջերեմի Հանթի նկատմամբ: echo.msk.ru-ի հաղորդմամբ, Պահպանողական կուսակցության ընտրողների շրջանում անցկացված հարցումը վկայում է. որ Ջոնսոնի և Հանթի միջև տարբերությունը կրճատվել է երկուսուկես անգամ՝ 27 տոկոսից իջնելով 11 տոկոսի:
Սկանդալը ծագել է հինգշաբթի գիշերը: Ինչպես գրել է բրիտանական մամուլը, 55-ամյա քաղաքական գործչի և նրա 31-ամյա ընկերուհու՝ Քերրի Սայմոնդսի լեզվակռիվն ավարտվել է ոստիկանություն այցով: Թե ով կփոխարինի Թերեզա Մեյին վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում, պարզ կդառնա հուլիսի վերջին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին քարտուղար Բորիս Ջոնսոնը և արտաքին գործերի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթն անցել են երկրի վարչապետի պաշտոնի համար մրցապայքարի եզրափակիչ փուլ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ