Զարկերակային գերճնշման հայտնաբերմանը միտված ակցիա՝ Երևանի Մետրոպոլիտենում
Հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ից մինչ 15։00-ն, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան Գերճնշման միջազգային միության և Համաշխարհային գերճնշման լիգայի հետ համա¬տեղ նախատեսում է իրականացնել զարկերակային գերճնշման ակտիվ հայտնաբերմանը միտված ակցիա:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի ց հայտնում են, որ 2018 թվականին մայիս-հուլիս ամիսներին Հայաստանում իրականացված նմանատիպ ակցիայի ժամանակ, տարբեր հասարակական վայրերում կամավորների կողմից զարկերակային ճնշման սկրինինգային չափումներ է իրականացվել ավելի քան քսան հազար անձանց մոտ, որոնցից մոտ 4000 իրականացվել է Երևանի մետրոպոլիտենում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում