Իրավունք 13:08 25/06/2019 Հայաստան

Գոռ Հովհաննիսյան. Վահե Գրիգորյանի արարքները չպիտի անհետևանք մնան

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորի՝ Սահմանադրական դրույթների յուրօրինակ մեկնաբանության վերաբերյալ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

Հարց-Ինչպե՞ս եք գնահատում Վահե Գրիգորյանի ելույթը այն մասին, որ ներկա պահին որպես ՍԴ միակ դատավոր՝ ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունները։

Պատասխան-Այդ հայտարարությունը վերին աստիճանի անլուրջ ու պրիմիտիվ էր, իսկ իրավաբանական տեսանկյունից՝ բացարձակ անգրագետ։ Այդ հայտարարությունը վկայում է նաև այն մասին, որ հեղինակը տարրական պատկերացում չունի ո՛չ սահմանադրական նորմերի մեկնաբանման, ո՛չ էլ ընդհանրապես իրավունքի մասին։ Ու դրանով նա արդեն իսկ լուրջ կասկածի տակ է դրել բարձր մասնագիտական որակներ ունենալու հանգամանքը, որը պարտադիր է ՍԴ դատավորի համար։ Իրավանորմերի մեկնաբանումից ոչինչ չհասկացող մարդը չի կարող դատավոր լինել, այն էլ ՍԴ-ում։ ՍԴ-ն գիտնականների դատարան է։

Հարց-Սահմանադրական դատարանի անդամ եւ դատավոր տերմինների կիրառելիության խնդիր տեսնո՞ւմ եք: Այսինքն՝ տարբերությունը զուտ տերմինների՞ մեջ է, թե՞ կա նաեւ բովանդակային-գործառութային տարբերություն:

Պատասխան-Տարբերությունը միայն հասկացությունների մեջ է, լիազորությունների տեսանկյունից որևէ տարբերություն չկա։ Բացարձակապես անկարևոր է, թե ՍԴ անդամին կանվանենք դատավոր, թե հենց անդամ։ Երկուսն էլ նույն գործով են զբաղվում՝ իրականացնում են սահմանադրական արդարադատություն։ Ընդամենը 2018 թվականի ապրիլից հետո նշանակվող անդամները կոչվում են դատավորներ, իսկ դրանից առաջ նշանակվածները՝ անդամներ, որոնք Սահմանադրության պահանջով շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։ ՍԴ դատավորներն էլ են ՍԴ անդամ, ինչպես որ պատգամավորները խորհրդարանի անդամներ են, իսկ նախարարները՝ կառավարության անդամներ։ Հետևաբար, «անդամ» հասկացությունը սեռային հասկացություն է։ Ցանկացած տառաճանաչ մարդ կարող է կարդալ գործող Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունը ու հասկանալ, թե խոսքն ինչի մասին է։

Եթե մենք «ՍԴ դատավոր» ու «ՍԴ անդամ» հասկացությունները չմեկնաբանենք իմ ասած իմաստով, ապա լուրջ պրոբլեմ կունենանք Սահմանադրության այլ նորմերի մեկնաբանման հարցում։ Օրինակ՝ Սահմանադրության․ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից։ Հաջորդ հոդվածում՝ 148-րդ հոդվածի 1-ին մասում, սահմանադիրն ասում է, որ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները։ Եթե նշված նորմերը մեկնաբանենք Վահե Գրիգորյանի ու նրա թիմակից փառահեղ իրավաբանների մեթոդով, ապա պիտի պնդենք, որ նշված երկու նորմերում հիշատակված սուբյեկտները նույնը չեն, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետները և նախարարները կառավարության անդամներ չեն, որովհետև չկա Սահմանադրության մեջ մի հատուկ դրույթ, որտեղ բառացի սահմանվում է, որ կառավարության անդամները նույն վարչապետը, փոխվարչապետները և նախարարներն են։ Ու նման մեկնաբանության հետևանքը կլինի այն, որ Սահմանադրության ընդհանուր տրամաբանությունը կաղավաղվի, ամեն ինչ կդառնա անհասկանալի մի շիլաշփոթ։ Հետո՞։ Բա իրեն հարգող իրավաբանը նման անհեթեթ բաներ կպնդի՞։ Կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել։

Վահե Գրիգորյանը գիտությանն անհայտ իր այս մեթոդով էր մեկնաբանում Սահմանադրությունը նաև այն ժամանակ, երբ պնդում էր, թե Հանրապետության Նախագահը պիտի ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն՝ ունենա առաջնային ժողովրդավարական լեգիտիմություն, բայց պաշտոնավարի այս Սահմանադրությամբ նախատեսված չնչին լիազորություններով։ Ու դրանից էլ հետևություն էր անում, թե Նախագահը ոչ լեգիտիմ է, բայց երեք անգամ դիմում էր այդ նույն Նախագահին՝ խնդրելով առաջարկել իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնի համար։

Հարց-Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ուրեմն՝ 2018 թվականից առ այսօր ՍԴ բոլոր որոշումները կհամարվեն առ ոչինչ: Կստացվի, որ մեկ տարի շարունակ ՀՀ-ում չի գործել ՍԴ: Սա ի՞նչ կնշանակի, արդյո՞ք կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի:

Պատասխան-Ծիծաղելի է, չէ՞, պնդել, թե իբր մի տարի շարունակ երկրում Սահմանադրական դատարան չի եղել, բայց ոչ ոք չի իմացել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Ու չէ՞ որ հենց 2015 թվականի Սահմանադրությունն է պահանջում, որ ՍԴ անդամները շարունակեն իրենց պաշտոնավարումը։ Նման կարգավորման գոյության պայմաններում ինչպե՞ս կարելի է պնդել, թե ՍԴ ադամները գործող Սահմանադրությամբ ոչ մի լիազորություն չունեն։ Բա 213-րդ հոդվածի 1-ին նախադասությունն ինչի՞ մասին է։ Ու շատ տգեղ է լուրջ դեմքով հիմար հայտարարություններ անելու միջոցով փորձել հիմարի տեղ դնել ամբողջ իրավաբանական համայնքին։ Իբր ամբողջ պետության մեջ մի հոգի է Սահմանդրությունից բան հասկանո՞ւմ։ Ոչ մի սահմանադրական ճգնաժամ չկա ու չի առաջանա, ամեն ինչ հստակ կարգավորված է գործող Սահմանադրությամբ, ամեն բան իր հունով ճիշտ գնում է։ Ընդամենը մեկի անհիմն մասնավոր կարծիքը չի կարող երկրում ճգնաժամ առաջացնել։

Հարց-Վահե Գրիգորյանի այդ հայտարարությունը կարո՞ղ է դիտվել որպես ճնշում Հրայր Թովմասյանի վրա:

Պատասխան-Վահե Գրիգորյանի հայտարարությունը չունի որևէ պարտադիր ուժ որևէ մարդու՝ ներառյալ Հրայր Թովմասյանի համար։ Դա ընդամենը նրա կարծիքն է, այն էլ՝ ակնհայտ անհիմն ու սխալ։ Գիտակից քաղաքացիներն ուղղակի կարհամարհեն դա։Իսկ բողոքի ակցիաներ անցկացնելը յուրաքանչյուրի իրավունքն է ու պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Հրայր Թովմասյանը պետք է հանդուրժի դրանք։

Հարց-Ձեր՝ ՍԴ դատավոր չընտրվելու եւ այս հայտարարության միջեւ որեւէ կապ տեսնո՞ւմ եք:

Պատասխան-Անմիջական կապ չեմ տեսնում։ Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար արդեն հասկանալի է, որ ԱԺ մեծամասնությունը երկու իրավաբան գիտնականների ընտրությունը դիտավորյալ տապալեց այդ ոլորտում անպայման իր շահերն սպասարկող դիլետանտի ընտրությունն ապահովելու համար։

Հարց-Ի՞նչ կարելի է ակնկալել Վահե Գրիգորյանի եւ Հրայր Թովմասյանի օրերս կայացած հանդիպումից: Դուք ստեղծված իրավիճակից ելքը ինչպե՞ս եք տեսնում:

Պատասխան-Երբ, օրինակ, Նիկոլայ Բաղդասարյանն է այդպիսի հայտարարություններ անում, հարցազրույցներ տալիս ու վերից վար խառնում բոլոր Սահմանադրություններն ու դրանց նորմերը, ամեն բան սարքում շիլաշփոթ, երբ լրագրողն է անընդհատ ուղղում նրան իրավունքի հարցերում, ապա կարելի ու ուղղակի ժպտալ ու առաջ անցնել․ դե հիմա իրավունքի մասին այդ մարդու պատկերացումն էլ այդքան է։ Կարելի է ըմբռնումով մոտենալ։ Բայց բոլորովին այլ է վիճակը, երբ Սահմանադրության հետ նույն կերպ վարվում է ՍԴ դատավորը։ ՍԴ դատավորը պիտի խորը հարգանք տածի երկրի Սահմանադրության նկատմամբ, այն մեկնաբանի ու կիրառի այնպես, որ դրա նորմերի միջև հակասություններ չառաջանան, այլ ոչ թե դիտավորյալ խեղաթյուրի այն։ Վահե Գրիգորյանի վերաբերմունքը մեր պետության Սահմանադրության նկատմամբ անթաքույց շատ բացասական ու արհամարհական է։ Ինչպե՞ս է նա պատրաստվում պաշտպանել այդ նույն Սահմանադրությունը։ Ակնհայտորեն նա ի վիճակի չէ կատարել ՍԴ դատավորի լիազորություններ։ Բացի այդ, նրա հայտարարությունը ՍԴ նախագահի լիազորությունները յուրացնելու մասին կոպիտ խախտում է։ Նրա արարքները չպիտի անհետևանք մնան։ Ուստի ես ակնկալում եմ ՍԴ-ից, որ նա համապատասխան դիմումի դեպքում գործող Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա որոշում կընդունի Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին, քանի որ նա թույլ է տվել ՍԴ դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի էական խախտում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:36
Խախտումների նվազում են, սակայն ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցերը շարունակում է
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առևտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն....
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին
Ինչպես այսօր տեղեկացրել ենք, կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին: Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԿՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Կհիմնանորոգվի 23 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ.Գրիգորյան
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնեով, որ Երևանում «Պլակվենիլ» արգելված...
Աղբյուր` Panorama.am
19:07
Կհիմնանորոգվի Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը
Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵն տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Sony»- ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում
«Sony»-ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում և ձեռք է բերել 1,4% բաժնեմաս, փոխանցում է news.ru-ն։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:43
ՀՀ դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 9-ի  դրությամբ  կայացվել է  4339 կազմակերպության գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Փաշինյան. Օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը պիտի արժանանան կոշտ հակազդեցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը. կոչեր Հանրապետության Հրապարակում
Քաղաքացի Միքայել Մարգարյանը Հանրապետության հրապարակում ակցիա է անում, որի ժամանակ ավտոմեքենայով պտտվում է հրապարակում և բարձրախոսով կոչ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Այսպիսով, Թուրքիայի իշխանություններն օրինական հնարավորություն են ստացել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։
Աղբյուր` Panorama.am
17:27
«Բիլայն»-ում աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան
«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սերժ Սարգսյանին ներկայացրել են Ամարաս վանական համալիրի աշխատանքների ընթացքը
ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արաբագետ. Կարևոր է, որ բարեկամական Իրանում մեկընդմիշտ հասկանան՝ նման բան չի կարող լինել
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իսրայելի «արշինների» մասին Դիմացինի կողմից թյուր...
Աղբյուր` Panorama.am
17:06
«Առինջ մոլում» հայտնաբերվել են խախտումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ...
Աղբյուր` Panorama.am
17:00
ՀՅԴ ՀԵՄ. Հաշվի առնելով ԿԳՄՍՆ-ի և անձմաբ Արայիկ Հարությունյանի գործողությունները և արժեհամակարգը
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}