Քաղաքական 00:23 25/06/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե ինչ ես բանակցում

«ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում»,- TV5 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա համար անհասկանալի է` ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, առանց սկզբունքների, առանց այն տեսլականի, թե ինչպես ես դու տեսում Ղարաբաղի հարցի կարգավորումը:

«Ինքս այս բանակցություններին մասնակցում եմ 1992 թվականից, առաջին բանակցությունները, որին Ղարաբաղի պատվիրակությունը մասնակցել է, ես եմ ներկայացրել Ղարաբաղը: Դա եղել է Հռոմում, 1992 թվականին, եթե չեմ սխալվում, հունիս ամիսն էր: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է արդյունավետ բանակցել` չհասկանալով, թե դու ինչ ես բանակցում»,-ասաց Արցախի առաջին նախագահը:

Նա առավել  մտահոգիչ է համարում մեկ այլ հանգամանք:

«Մենք միշտ ընդգծում ենք  Ղարաբաղի անկախությունը, ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է, ասում ենք, որ թեկուզ հիմա լիարժեք չի մասնակցում բանակցություններին, նախագահների ֆորմատով, ապա մեկ է` որևէ վերջնական որոշում չի կարող  պարտադրվել  Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների համաձայնության, քանի որ այդ որոշումն իրականացնողն իրենք են լինելու: Երբեք առաջին նախագահը (խմբ. Լևոն Տեր-Պետրոսյանը) չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ես Ղարաբաղի ղեկավարն  էի, երբեք թույլ չէի տա, որ միջամտեր, ինքն էլ իրեն երբեք թույլ չի տվել միջամտել:

Ես Հայաստանի նախագահ լինելով` երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին  Ղուկասյան Արկադիի ժամանակ: Ես վստահ եմ, որ նույնկերպ Սերժ Սարգսյանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ: Միջամտությունը միշտ կնշանակեր, որ մենք իջեցնում ենք Ղարաբաղի կարգավիճակը, մենք ցույց ենք տալիս Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով,  չպետք է  որևէ կերպ կասկածի տակ դնել Ղարաբաղի անկախությունն ու ինքնուրույնությունը:

«Այս ընթացքում այդ կարգավիճակը կասկածի տակ է դրվել: Ամեն ինչ անում է այսօրվա իշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, ուղղակի ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է նշանակում Հայաստանից պարտադրել Ղարաբաղում մարդկանց ազատել տարբեր պաշտոններից միայն ինչ-որ հայտարարությունների համար: Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի նկատմամբ: Երբեք մեզանից ոչ մեկը չի ցույց չի տվել, չի ունեցել և չի էլ փորձել  ունենալ նման կարգի ազդեցություն: Վտանգը նրանում է, որ  վաղը մի առաջարկ են տալու և ասելու են` դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Այդպիսով նոր մոտիվացիա են ստեղծում գերտերությունների մոտ Ղարաբաղի հարցը լուծել քեզ վրա ճնշում գործադրելով, սա ուղղակի ողջամիտ քայլեր չեն: Խոսքը ոչ միայն Լևոն Մնացականյանի, այլև Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:57
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Աղբյուր` Panorama.am
15:05
Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ
Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։ ​
Աղբյուր` Panorama.am
14:52
«էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև...
Աղբյուր` Panorama.am
14:37
Թուրքիան կարող է մասնակցել կործանիչների արտադրության եվրոպական նախագծերի
Թուրքիայի Տնտեսական զարգացման հիմնադրամի (İKV) բնախագահ Այհան Զեյթինօղլուն գրավոր հայտարարությամբ է արձագանքել Թուրքիային F-35 ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց
Հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Վարչապետ. Հայաստանի աշխատուժը պետք է լինի որակյալ
«Մենք տնտեսությունում նոր շերտ ենք ձևակերպել,  այն կոչեցինք միկրոբիզնես»,- Գյումրիում ընթացող «Իմ քայլը հանուն Շիրակի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում
«Սահմանադրական դատարանի նկատմամբ կա հարձակում բառիս բուն և փոխաբերական իմաստով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:59
Սկանդալ «Բարսելոնա» ակումբի շուրջ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Բարսելոնայի» դեմ գործ է հարուցել: Պատճառը Մադրիդի «Աթլետիկոյի» բողոքն է: Պատմությունն...
Աղբյուր` Panorama.am
13:48
Թրամփը հնարավոր է օգնի ռեփեր A$AP Rocky-ին Քանյե Ուեսթի հեռախոսազանգից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է աջակցի ռեփեր A$AP Rocky-ի ազատմանը, որը ձերբակալվել է Ստոկհոլմում ծեծկռտուքից հետո։ Այդ թեման նա մտադիր է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին
Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փաստաբան. Բաց տեքստով դատավորներին ասվում է՝ չհամարձակվեք կայացնել Քոչարյանի օգտին որևէ որոշում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածը սահմանում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:11
Փաշինյանը՝ գյումրեցիներին.«Մենք այսօր ուրիշ բանի համար ենք եկել... Մի գոռացեք, հանգիստ»
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին ներկա է նաև ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Զինվորական հավաքակայանում մայոր ներկայացածը բղավել ու վիրավորել է որդիներին բանակ ճանապարհող ծնողների վրա
Զինվորական կենտրոնական հավաքակայանում նորակոչիկ որդիների վիճակահանությանը ներկա գտնվելու համար հանրապետության տարբեր մասերից Երևան հասած...
Աղբյուր` Panorama.am
12:43
Հռոմի ոստիկանությունը որոնում է սիրիացու
28-ամյա սիրիացին հեռախոսազրույցներում հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կգնա»։
Աղբյուր` Panorama.am
12:27
Արաբագետ. Նեթանյահուն այսօր՝ հուլիսի 20-ին սահմանում է նոր պատմական ռեկորդ
«Մերձավորարևելյան երկրների առավել հավակնոտ առաջնորդների շրջանում նաև մի բավական հետաքրքիր միտում է նկատվում՝ անձնական հավակնությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}