Հասարակություն 15:27 25/06/2019 Հայաստան

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը MINDERS թիմինն է եղել

Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016 թվականից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը: Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք է ցուցաբերել Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը և Լևոն Ալեքսանյանը, կիսվել են իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմել, թե  ինչպես է իրենց հաջողվել հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները և բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ և կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցել են 11 թիմեր, որոնք հավաքվել են խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ պայքարել են հաղթանակի համար։ Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն է։

«Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում և հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարևոր հմտությունների ձևավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է և մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում:

Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, և հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաև միջազգային փուլին և հաջողություններ գրանցում միջազգային այս կարևոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգևորիչ է։ Այս մրցույթով մենք ուզում ենք նաև ասել, թե ինչու է կարևոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երևույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին և պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով»,-  նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտներ, որոնք պետք է կարողանան իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում նաև STEM) ձևավորում են ապագա սթարթափերի ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։ Միևնույն ժամանակ նման մրցույթներին մասնակցությունը ձևավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես սթարթափ նախագծերում»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնել են հետևյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՄԱԿ-ում հայտնել են՝ Ասանժը խոշտանգվում է
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող  Նիլս Մելցերը հայտարարել է, որ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հոգեբանական խոշտանգման է ենթարկվում:  Նա նշել...
Աղբյուր` Panorama.am
20:14
Մեր թիմն ունակ է նվաճել ոսկե մեդալներ.Հայրապետյան
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց հոկտեմբերի 10-13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
20:11
Պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական շահերի  պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում պետական ...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը օգնություն ցուցաբերել Սիրիային
Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում ունեցավ հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ և...
Աղբյուր` Panorama.am
20:00
Լեդի Գագան հրաժարվել է կատարել բռնաբարողի երգը
Երգչուհի Լեդի Գագան հրաժարվել է կատարել երգ, որի ձայանգրությանը մասնակցել է R Kelly-ին, որը դատապարտվել է բռնաբարության համար։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանի Մ17 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ի որակավորման փուլի խմբային մրցաշարին
Հայաստանի Մ17 հավաքականը Շոտլանդիայում մասնակցելու է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Իսրայելի վարչապետի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Մխիթարյանը կկարողանա մասնակցել Եվրոպա լիգայի խմբային փուլի հերթական տուրի
Հայտնի դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման մասին է...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռուսաստանի և Վրաստանի միջև վերսկսվել է օդային երթևեկությունը
«Siberia Airlines»- ը թույլ  է տվել  թռչել Մոսկվայից Քութաիսի: Այս մասին գրված է   Օդային տրանսպորտի դաշնային...
Աղբյուր` Panorama.am
19:26
ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերության սերտացումը. Տոյվո Կլաարի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նախարարը խաղողագործներին խոստացել է, որ մթերված խաղողի գումարը հնարավորինս շուտ կվճարվի
Հոկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում ձերբակալվել է 24 հոգի
Աշխարհի տարբեր կողմերից դատապարտող հայտարարություններ և դադարեցման կոչեր են տարածվում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
19:00
Զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուսաստանում առաջարկել են պարտադիր մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանձ համար
Ռուսաստանի ՆԳՆ-ն աշխատանքներ է տանում իրենց  երկիր մուտք գործող բոլոր օտարերկրացիներից  պարտադիր մատնահետք վերցնելու  հարցի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ջենիֆեր Էնիսթոնը Ինսթագրամում մեկ օրում 7 միլիոն բաժանորդ է հավաքել
«Ընկերներ» սերիալի աստղ, ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը գրանցվել է Ինսթագրամում: 360tv.ru-ի հաղորդմամբ, ընդամենը մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ինչո՞ւ է Փյունիկը Ryanair-ին շնորհակալ
Երևանի «Փյունիկը» Թվիթերում հետաքրքիր գրառում է կատարել՝ իտալական «Ռոմային» առաջարկելով ընկերական խաղ անցկացնել:...
Աղբյուր` Panorama.am
18:21
Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում
Եթե  քրդական ուժերն իրենց զենքերը վայր դնեն և դուրս գան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից, Թուրքիայի զինուժի կողմից սկսած...
Աղբյուր` Panorama.am
18:15
Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սիրիական բանակը հինգ տարվա մեջ առաջին անգամ մտել է Ռաքքա
Սիրիական բանակի ստորաբաժանումները 2014 թվականից հետո առաջին անգամ մտել են երկրի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաք: Ռիա նովոստիին հայտնել է ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռիո-2016-ի մարզիկների անտառը բացվել է 2 տարի ուշացումով
Դեոդորո օլիմպիական այգում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը և Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մի շարք մասնակիցներ տնկել են Ռիո-2016-ի մարզիկների անտառի...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և չինական UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանում մեկնարկեց UnionPay քարտերի սպասարկումը:...
Աղբյուր` Panorama.am
17:56
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը
Հայաստանում Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ  «Թվային հնարավորություններ աշակերտների համար» ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
17:48
Փաշինյանը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած...
Աղբյուր` Panorama.am
17:37
Անտառագետ-դենդրոլոգ. Հո միայն ծառ տնկելով չէ՞
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 10 մլն ծառ տնկելու մասին հայտարարությանն անմիջապես պետք է հաջորդեն նախապատրաստական, հողի պատրաստման ու մոբիլիզացման...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վարդան Այվազյան. Ստեղծում ենք «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը
 ««Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպությունը սկսում է «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժումը»,-...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ես գիտեմ՝ այդպիսի բան չկա. Դավիթ Անանյանը՝ իր տեղակալի խաղադրույքներ կատարելու մասին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահ է, որ իր տեղակալը՝ Ռաֆիկ Մաշադյանը խաղամոլ չէ։ «Ռաֆիկ Մաշադյանին ես ճանաչում...
Աղբյուր` Panorama.am
17:11
Վարձով աջակցություն մշակույթին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գործառույթը, կարծես թե, նախ և առաջ պետք է լինի համապատասխան ոլորտներին վերաբերող...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եկամուտները չհայտարարագրելու համար մեկ երգչի հանդեպ քրգործ է հարուցվել. Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոր նամականիշ` նվիրված 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
Այսօր հատուկ արարողությամբ մարվել է «Հայփոստի» միջազգային նոր նամականիշը, որը նվիրված է 2018թ. «Ավրորա» մրցանակի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}