Քաղաքական 10:18 25/06/2019 Հայաստան

Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է

Հունիսի 24-ին 5-րդ ալիքի երեկոյան եթերում ցուցադրվեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը։ Շատ չծավալվելու համար չեմ անդրադառնա  նրա պատկառազդու և արժանապատիվ կեցվածքին,  քաջատեղյակությանն ու խորաթափանցությանը,  ասած յուրաքանչյուր բառի ծանրությանն ու  կշռին։ Զերծ կմնամ նաև ներկայիս խոսքառատ իշխանությունների հետ զուգահեռներ անցկացնելուց, չնայած  համեմատելու գայթակղությունը  շատ մեծ է  և աչք էր ծակում։ Ընդհանուր տպավորությամբ՝ սա հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդու խոսք  էր, ում կոնկրետ այս պահին անհանգստացնում է ոչ այնքան իր դեմ սանձազերծված դատական երկարատև ֆարսը, որքան Հայաստանին ու Արցախին նետված մարտահրավերները և դրանք հաղթահարելու ոչ այնքան դրական միտումները։

​Հարցազրույցում չշրջանցվեց  հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարց, ընդհուպ ասեկոսեներն ու տասնամյա հակաքոչարյանական քարոզի ազդեցությամբ ձևավորված կլիշեները։ Պատասխաները ուղիղ էին, և գրեթե միշտ աֆորիստիկ․․․ դրանց օրինակներն անկասկած առաջիկայում կտեսնենք մամուլում և սոցցանցերում։  Պատասխանելով  Ագնեսա Խամոյանի հարցերին՝ պարոն Քոչարյանն  ախտորոշեց մեր երկրի ներկայիս վիճակը, որպես հենակետ ունենալով  դժվարագույն ժամանակներում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը   ղեկավարելու սեփական փորձը։ Առանձնացնենք  մի քանի պահեր, որոնց պատասխաներն  իրոք հետաքրքիր էր իմանալ հենց պարոն նախագահից։

• Ինչո՞ւ  1998-ին քաղաքական գնահատական չտրվեց նախորդներին հարցին՝ պարոն Քոչարյանը պատասխանեց․ «պետք էր երկրի առաջ  կանգնած հրատապ խնդիրներով զբաղվել, ոչ թե անցյալի մեջ խրվել»։ Եվ չնայած, դրա հետևանք այսօրվա իր կարգավիճակին՝ բնավ չի զղջացել, քանի որ «․․․պատմության մեջ մնալու է ոչ թե այն, ինչ կատարվում է այսօր ինձ հետ։  Պատմության մեջ մնալու է՝   ինչ վիճակով եմ ընդունել երկիրը, և ինչ վիճակով եմ հանձնել։ Ընդունել եմ երեք լուսավորված փողոցով, երկու ռեստորանով, հանձնել եմ Հյուսիսային պողոտայով»։
• Մեղրին հանձնելու չարչրկված հարցի պատասխանն էր ՝ « Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ․․․ ազատագրված 7 շրջանները միացրել ենք Ղարաբաղին և  ստեղծել ենք անվտանգության գոտի»  և «այդպես կարող է ասել մարդ, ով չգիտի ինչ գնով են ձեռք բերվել այդ տարածքները և ինչ նշանակություն ունեն նրանք»»։   Արցախին առնչվող հարցերը բնականաբար շատ էին, և  ակնհայտ էր պարոն Քոչարյանի մտահոգությունը ներկայիս իրավիճակի առումով, հատկապես  երբ վարչապետը չի հարգում ԱՀ անկախությունը, բանակցային հարցում տեսլական չունի, և  ի լուր աշխարհի ու համանախագահների ի ցույց է դնում իր միջամտությունը Արցախի ներքին կյանքին։  Սա հղի է նրանով, որ վարչապետին  կարող են կանգնեցնել հետևյալի առաջ՝ « դու ունես  այդ ազդեցությունը, գնա և պարտադրի»։ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ  ՀՀ երեք նախագահներից ոչ ոք երբևէ չի միջամտել  Արցախի ներքին հարցերին՝ ի տարբերություն այսօրվա իրականության։  Մտահոգության առիթ է նաև այն, որ 90-ականների կեսերի նմանությամբ, այսօրվա իշխանությունների կողմից  ևս Արցախը որպես բեռ  է ընկալվում։ Մինչդեռ, բացի այն, որ  «Ղարաբաղը  Հայաստանի անվտանգության լուրջ բաղադրիչ է», նաև   «մեծ արժեք է, քանի որ առանց նրա  Հայաստանը տարածաշրջանում առանձնապես դերակատարություն ունենալ չի կարող»։ Եվս մեկ մեջբերում․ «Ազգ-բանակ գաղափարը շատ մոտիկ է այն վիճակին, որը տիրում է Ղարաբաղում»։

• Ուշագրավ էր պարոն Քոչարյանի պատասխանը՝  իր խափանման միջոցը փոխելու համար  Արցախի գործող և նախկին նախագահների  արած միջնորդությունը  ՀՀ գործերին միջամտություն որակելու մասին հարցին․  « ․․․ասում են, որ այս դատը քաղաքական չէ։  Եթե քաղաքական չէ, ինչպես է դիտարկվում  այդ միջնորդությունը որպես քաղաքական» ։

• Երկրի տնտեսական վիճակը ՀՀ երկրորդ նախագահը գնահատում է շատ հակասական․ «․․․իշխանություներին  և անկախ տնտեսագետներին  լսելիս տպավորություն է, որ տարբեր երկրների մասին են խոսում»։ Իսկ «իզմերի» բացակայությունը նշանակում է քաղաքական կանխատեսելիության  բացակայություն և անորոշություն։   Երկրի առաջընթացի և տնտեսության ճիշտ կազմակերպմանը վերաբերող  պատասխաներից  առանձնացնեմ   երկու միտք՝ « Ոչ թե հարուստին է պետք աղքատացնել, այլ աղքատին հարստացնել» և « Երբ ինչ-որ մարդկանց ուզում ես բոմժ սարքել, երկիրը բոմժ կդարձնես»։

• Առաջնորդ-ժողովուրդ փոխհարաբերությունների առնչությամբ պարոն Քոչարյանը կարծիք հայտնեց՝  երբեք չպետք է մոռանալ, որ   «ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է», իսկ առաջնորդի սերը պետք է արտահայտվի մարդկանց բարեկեցությամբ։   Առաջնորդի կեցվածք չէ երկիրը մի  փոքր խմբի ցանկություններով առաջնորդելը։  Ընդհանուր առմամբ,  այսօրվա իշխանությունների վարքագիծն ըստ պարոն Քոչարյանի՝   առաջին ալիքի  հեղափոխականների սխալների շարքից է։

• Դատական համակարգի և հունիսի 25-ի իրեն սպասվող Վերքաննիչի  վճռի կապակցությամբ պարոն  Քոչարյանն ասաց, որ սպասելիքներ չունի, որովհետև սցենարը նախապես գրված էր, իսկ  առանց պաշտպանական  կողմին  լսելու դատավորի հեռանալն   արտառոց երևույթ էր ողջ աշխարհի մասշտաբով։  «Ամենադժգոհ մարդը ես պետք է լինեմ դատարաններից, բայց ինչ  որ հիմա արվում  դատական համակարգի նկատմամբ՝ չլսված բան է»։ 

​Վերջում պարոն Քոչարյանը վերահաստատեց, որ մասնակցություն է ունենալու երկրի քաղաքական կյանքին, իսկ թե ինչ դերակատարություն կունենա՝ ցույց կտան գործընթացները։

Հ․Գ․ Շատ կանխատեսելի են կոնտեքստից կտրված մակերեսային ու պարզունակ վայրահաչոցները, որոնցով  անկասկած կողողվեն սոցցանցերն ու որոշ լրատվականներ, բայց կրկին մեջբերում անեմ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի  խոսքից․ «Դժվար է ազդել այն մարդկանց  վրա,  ովքեր նման կարգի էժանագին բաների չեն տրվել»։ 

​​​​​​​​Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Յակուտիայում ձյուն է տեղացել
Յակուտիայի Օմյակոնի շրջանի Տոմտոր գյուղում գիշերը ձյուն է տեղացել, օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հասել է + 9 աստիճանի։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
Այս պահին ապամոնտաժվում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը: Բետոնային հիմքով առևտրի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Ջերմուկցիներին տեղեկացրել են՝ քննչական գործողություններին խորչընդոտելը նախատեսում է քրեական պատասխանատվություն
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուլիսի 20-ին՝ երթևեկության կազմակերպման փոփոխություն
Ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Թբիլիսյան...
Աղբյուր` Panorama.am
19:48
Պաշտոնական. Փյունիկի ֆուտբոլիստը տեղափոխվեց Սևան
Ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել, որի համաձայն երկարաձգվել են Հակոբ և Արամ Լոռեցյանների պայմանագրերը:  Տեղեկանում ենք նաև, որ...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է...
Աղբյուր` Panorama.am
19:41
ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Թուրքիան ամերիկյան կործանիչների փոխարեն այլընտրանքային տարբերակներ է փնտրում
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Անկարան այլընտրանքային տաբերակներ է ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանություն. Սևանում անտառամաքրման աշխատանքները թերի են կատարվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ինչպես դիմակայել +42 աստիճան շոգին
Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՍԴ նախագահ. Կհորդորեմ ձեռնպահ մնալ ոչ միայն նման ճնշումներից, այլև այնպիսի քայլերից, որոնք կարող են ճնշումների ընկալում առաջացնել
«Ես ընդհանրապես կհորդորեմ լրագրողական ողջ հանրությանը, մի փոքր զգույշ օգտագործեն «դատական իշխանության նկատմամաբ ճնշում»...
Աղբյուր` Panorama.am
19:04
Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը դրական է  գնահատում Իջևանում  տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների առաջին մասը,...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հրայր Թովմասյան. Ռոբերտ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացնելու է Սահմանադրական դատարանը
«Պետք է ասեմ, որ սա ստանդարտ գործ չի Սահմանադրական դատարանի համար»,-ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզ»...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Հաստատվել է ԲԽ-ի առաջին երկու տուրի խաղացանկը
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի 2019-2020 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Յուրաքանչյուր մրցափուլից ամենաուշը 14 օր առաջ ՀՖՖ...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) ներկայացված քաղաքական ուժերը հանդես են եկել Եվրամիության կողմից Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»
Միշել Լեգրանից ու Շառլ Ազնավուրից հետո այս անգամ արդեն Փարիզում հնչել է Արամ Խաչատրյան։ Հուլիսի 14-ին նշվող Ֆրանսիայի ազգային տոնի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուբեն Վարդազարյան. ԲԴԽ-ն պետք է լինի ավելի թափանցիկ
«Ես կարող եմ երաշխավորել, որ կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դատավորների անկախությունը երաշխավորված լինի»,-լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Մակրոնը Մոսկվայում կմասնակցի Երկրորդ համաշխարհայինի հաղթանակի 75-ամյակի տոնակատարություններին
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:56
Հայաստանում արդեն գործում է հայ-իտալական մշակութային տարածաշրջանային կենտրոն
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման...
Աղբյուր` Panorama.am
17:48
Դավիթ Գրիգորյան. Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին
Ավարտվեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդի անդամների հետ հանդիպումը։ Շենքից դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
17:40
Կալանք ամեն գնով
Արդեն մեր երազներն էլ քաղաքական։ Երազում տեսա, որ կառավարման ունակությունների միաժամանակյա թեստավորում են անցնում ՀՀ երկրորդ նախագահ պարոն...
Աղբյուր` Panorama.am
17:28
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատորներ Ռիկ Սկոտը և Թոդ Յանգը  սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի դեմ ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Բարձրագույն Դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԲԴԽ-ից։...
Աղբյուր` Panorama.am
17:02
Իննա Չուրիկովան ներկայացման ժամանակ ընկել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք
ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Չուրիկովան, որը մոսկովյան  «Ռուսական երգ» թատրոնում բեմադրության ժամանակ վնասվածք է ստացել,...
Աղբյուր` Panorama.am
16:51
ԵԼ. Արարատ-Արմենիայի առաջիկա հանդիպման տոմսերի գները նվազել են
Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: Խաղը տեղի է ունենալու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Թուրքիայից վտարել են Քուրդիստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին
Թուրքիայի Տրապիզոն նահանգում միջադեպ է եղել տեղի բնակիչների, ոստիկանության և իրաքյան Քուրդիստանից ժամանած զբոսաշրջիկների միջև։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ-ում է
Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում սենյակում ՀՔԾ քննիչները խուզարկություն են իրականացրել ու առգրավումներ արել, քիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}