ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի ունեցել միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին քիմիկոսները ներկայացրել են նոր սարքի ընձեռած հնարավորությունները գիտական ուսումնասիրությունների կատարման գործում:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ՝ այն թույլ կտա քիմիական գիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի, և մեր գիտնակաները հնարավորություն են ստանում արդի սարքավորման միջոցով գիտական ուսումնասիրություններ իրականացնել և իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների միջոցով ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչը մինչ այս չէին կարող անել հին սարքավորումների ավելի թույլ հնարավորությունների պատճառով:
«Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Նշվեց, որ սարքի կիրառական նշանակությունը մեծ է դեղերի սերտիֆիկացման, կոնյակի և գինու սերտիֆիկացման գործում:
700 հազար դոլլար արժողությամբ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները