«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխությունն ընդունվեց
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ, դեմ 33 ձայների հարաբերակցությամբ։
Մինչ քվերակությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վարման կարգով նշեց, որ թեև նախագիծն ունի դրական նպատակ, բայց իրենք խնդիր են տեսնում, քանի որ ընդդիմության համար թվով մեկ թեկնածու ներկայացնելը խնդրահարույց է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն էլ արձագանքելով նրան՝ ասաց. «Գնացեք, նայեք ձեր ելույթը, որը 180 աստիճանով հակասում է, և ցավում եմ, որ ԱԺ պատգամավորն իրեն հաշվետվություն չի տալիս իր արածների մեջ»։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների և ընդդիմությանը տեղ հատկացնել ինքնավար մարմիններում՝ ՏՄՊՊՀ, ՀԾԿՀ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։