Ղազինյան. Փաշինյանը քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն։
«Նա համառորեն թույլ չի տալիս փակել նախկին իշխանությունների էջը, քանի որ իրեն շատ հարմարավետ է զգում անցյալի հետ պայքարում։
Նա քաջ գիտակցում է, որ անզոր է ապագայի ուժերի հետ պայքարում և խուսափում է ապագայի քաղաքականությունից։
Մենակ չեմ հասկանում, թե ինչու՞ է անցյալի հետ պայքարում թիրախ ընտրվել միայն Ռոբերտ Քոչարյանը։
Միգուցե Փաշինյանը կբացատրի այս կազուսը, կամ էլ կհայտարարի, որ ինքը չի միջամտում քննչական մարմինների աշխատանքներին . . .
Տեսնենք, առաջիկայում պարզ կլինի»,-գրել է Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
- Ռոբերտ Քոչարյան. Նույնիսկ Կենտրոնական Աֆրիկայի խուլ գյուղերում սա չլսված ու արտառոց երևույթ է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան