Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արշավիր Ղարամյանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին