Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի
Հայաստանի օգտատերերի համակարգիչների 41%-ը 2019-ի հունվար-ապրիլին բախվել է տեղային սպառնալիքներով վարակելու փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 33%, իսկ Ադրբեջանում՝ 47%։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2018-ին նման սպառնալիքների ենթարկվել է Հայաստանի օգտատերերի համակարգիչների 47,78%-ը՝ 2017-ի 43,92%-ի փոխարեն։ Վրաստանում 2018-ին տեղային գրոհների բախվել է օգտատերերի համակարգիչների 34,01%-ն այն դեպքում, երբ դրանց բաժինը մեկ տարի առաջ կազմել է 31,77%, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 50,08% и 46,97%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
2018-ին աշխարհում գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017-ին՝ 36,8%-ում։
Տեղային սպառնալիքները համակարգիչ են ներթափանցում ֆայլերի (նիշք) կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվում ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։
Տեղային սպառնալիք են համարվում նաև այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվում են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։
Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հրաժարվել հանովի կրիչներով աշխատանքից, և դրանց օգտագործման անհրաժեշտության դեպքում կրիչներն ստուգել հուսալի հակավիրուսով։ Հարկ է միշտ ստուգել նաև ներբեռնվող բարդ ինստալյատորները և արխիվները։ Վարակումը խոչընդոտում է նաև համակարգչում հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթն անջատելը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն աշխարհում 7-րդն է շարժական բանկային տրոյացիների գրոհների ենթարկված օգտատերերի ցուցանիշով. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day» հինգերորդ գործնական կոնֆերանսը
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Ինչո՞վ են հետաքրքրված հայ երեխաներն ինտերնետում
- «Կասպերսկի լաբորատորիա»․ Տարեսկզբից ՀՀ-ում ինտերնետում յուրաքանչյուր 6-րդը ենթարկվում է հարձակումների
- Հայաստանի օգտատերերի 8,2%-ը ենթարկվել է ֆիշինգի. «Կասպերսկի Լաբորատորիա»
- «Կասպերսկի Լաբորատորիա»-ն զգուշացնում է` թվային խառնաշփոթը կիբեռսպառնալիք է ընկերությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին