Սամվել Բաբայանի գրասենյակից հավատացնում են՝ 23 հազար ստորագրություն են հավաքել
«Արցախում սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություն կատարելու համար մեկնարկած ստորագրահավաքը նոր թափ է ստացել՝ հատելով 23 000-ի սահմանը, մինչդեռ ստորագրահավաքի ավարտին կա 23 օր»։ Նման տեղեկատվություն է տարածել Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի գրասենյակը։
«Իսկ արցախցու փափագը, ինչպես երեսուն տարի առաջ, այսօր էլ նույնն է ու անփոփոխ՝ Մայր Հայրենիքի սահմանները իր միացումով ամբողջացնելն է, ու այդ քայլը արդեն 23 000 արցախցի արել է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ նույն աղբյուրի, գիտակցելով Արցախ-Հայաստան միության կարևորությունը , միմյանց հետ ինտեգրումը և դրան ուղղված այս ծանրակշիռ և իրական քայլի նշանակությունը՝ ՀՀ և ԱՀ մի խումբ մտավորականներ կոչ են արել միանալ ստորագրահավաքին՝ հանդես գալով բաց նամակով ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին և ԱՀ պետնախարարին, որտեղ մասնավորապես ասվում է, որ միավորումը այլընտրանք չունի և ստորագրահավաքի այս նախաձեռնությունը հայոց միավորումն ապահովելու անհրաժեշտ ուղին է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում