Իրավունք 17:33 26/06/2019 Հայաստան

Խեղված մտորումների շարքը շարունակելու դեպքում կարող է վիճարկվել նաև 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված ՍԴ երկու դատավորների լեգիտիմությունը

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում «Պառլամաենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, իրավաբան Գոհար Մելոյանը։

Հարց- Տիկին Մելոյան, Վահե Գրիգորյանի հայտարարությունից հետո վերջին օրերին ակտիվ քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող Սահմանադրության 213-րդ հոդվածը, տրվում են տարբեր, նույնիսկ միմյանց հակասող մեկնաբանություններ: Որն է իրավական հետեւանքը։

Պատասխան- Նախևառաջ՝ պետք է փաստել, որ Սահմանադրության նորմերի իրավական հետևանք առաջացնող վերջնական մեկնաբանություն կարող է տալ միայն Սահմանադրական դատարանը: Ուստի, ցանկացած մասնավոր կամ պաշտոնատար անձի, պետական մարմնի, դատավորի որևէ մեկնաբանություն միայն նախնական կարծիք կամ ենթադրություն է, որը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, կարող է հաստատվել կամ հերքվել միայն Սահմանադրական դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի մոտեցմանը կամ այդ մոտեցումը սատարողների փաստարկներին, ապա դրանք անհամատեղելի են իրավագիտակցության, և ընդհանրապես, իրավունքի մեկնաբանման կանոնների հետ, ուստի` նույնիսկ գոյության իրավունք չունեն:

Հարց- Բավական կոշտ գնահատական եք հնչեցնում։ Ինչո՞վ այն կհիմնավորեք:

Պատասխան- Մի քանի պարզ դատողությունների ամբողջությամբ.

1/ Սահմանդրական դատարանը ստեղծվել և գործում է Սահմանադրության հիման վրա՝ 1995 թվականից մինչ օրս.
2/ այդ ընթացքում Սահմանադրական դատարանն իրականացրել է սահմանադրական արդարադատություն.
3/ սահմանադրական արդարադատությունը Սահմանադրական դատարանի անունից իրականացրել են սահմանափակ թվով և հանրության համար որոշակիացված անձինք՝ անկախ իրենց պաշտոնի անվանումից.
4/ այդ անձինք, անկախ իրենց պաշտոնի անվանումից, նշանակվել կամ ընտրվել են որոշակի ժամկետով,
5/ մինչև այդ ժամկետի ավարտը նշված անձինք շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները՝ անկախ իրենց պաշտոնի անվանումից:
Այս պարզ մտավարժանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդ, նույնիսկ ոչ իրավաբան, Սահմանադրության 213-րդ հոդվածը կարող է ընկալել միայն մեկ ձևով. Հայաստանում սահմանադրական արդարադատություն իրականացնող նոր մարմին չի ստեղծվել, և այն անձինք, ովքեր մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ՀՀ Սահմանադրական դատարանում իրականացրել են արդարադատություն, դա անելու են նաև հետագայում՝ մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

Հարց- Այդուհանդերձ, Դուք ընդունում եք, որ Սահմանադրության մեջ օգտագործված են երկու հասկացություններ՝ «Սահմանադրական դատարանի դատավոր» և «Սահմանադրական դատարանի անդամ»:

Պատասխան- Այո, օգտագործված են 2 եզրույթներ, բայց դրանք ոչ թե միմյանց հակասող կամ բացառող են, այլ՝ հոմանիշներ են, ինչը բխում է Սահմանադրության տեքստի ընդհանուր տրամաբանությունից: Հակառակ տրամաբանությամբ առաջնորդվելո պարագայում, Սահմանադրության մեջ առկա «փոխվարչապետ» կամ «նախարար» եզրույթները պետք է հակադրենք «կառավարության անդամ» եզրույթին, և պնդենք, որ, օրինակ՝ նախարար նշանակված անձը կառավարության անդամ չէ:
Բացի այդ, նույն սկզբունքով ղեկավարվելով, կարող ենք ասել, որ Սահմանադրության 213-րդ հոդվածում խոսվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի անդամների, այլև՝ նախագահի մասին, այսինքն՝ առանձին կիրառվում է նաև «նախագահ» եզրույթը։ Ուստի՝ այդ խեղաթյուրված մեկնաբանությունը և հորինված «հակասությունը» Սահմանադրական դատարանի նախագահին անգամ վերաբերելի չէ:
Ի վերջո, շարունակելով խեղված մտորումների այդ շարքը, կարելի է հռչակել նաև, որ 2018թ. ապրիլի 9-ից հետո ընտրված Սահմանադրական դատարանի երկու դատավորները ոչ լեգիտիմ են, քանի որ նույն 213-րդ հոդվածը խոսում է այդ ժամկետից հետո Սահմանադրական դատարանի դատավորի, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղ առաջանալու մասին: Իսկ, քանի որ, այդ ժամանակ Սահմանադրական դատարանում պաշտոնավարել են ոչ թե դատավորներ, այլ՝ անդամներ, հետևաբար՝ դատավորի թափուր տեղ չի առաջացել, և չէր էլ կարող առաջանալ: Այսինքն՝ սահմանադրական նորմերի խեղաթյուրված մեկնաբանում կարող է ձեռք բերել ձնագնդի էֆեկտ՝ գնալով մեծանա, որը վերջում կտրորի հենց այդ նորմերը խեղաթյուրողին։

Կարծում եմ, որ պետք է անհապաղ վերջ դնել հանրությանը մոլորեցնելու այս անորակ մանիպուլյացիաներին, քանզի դրանով ուղիղ և ակնհայտ սպառնալիք է ստեղծվում մեր պետության սահմանադրական կարգի և իրավական անվտանգության համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}