Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր
«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվել է ավիափոխադրողի պաշտոնական կայքում։
Ներկա պահին Դոնի Ռոստովից Հայաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր է հասնել շաբաթվա մեջ հինգ օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Փոխադրողի գրաֆիկում երեկոյան չվերթներ կավելանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին։
«Սա երկար աշխատանք է, մենք վաղուց էինք դա ծրագրել՝ բարձր պահանջարկի հետ կապված»,- ասել են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում