Հնարավոր է սահմանափակվեն տուրիստների այցերը Բայկալ
Բնապահպանական գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հանդես է եկել տուրիստների այցերը Բայկալ սահմանափակելու առաջարկով:
Նրա կարծիքով, տուրիստների պատճառով լճի շրջանում աճում է կենցաղային թափոնների քանակը: Իվանովը պատմել է, որ հյուրանոցայի բիզնեսը չի կարողանում վերացնել միլիոնավոր տուրիստների կենսագործունեության արդյունքները:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, կառուցվող հյուրանոցային համալիրներից ոչ մեկը չունի համապատասխան մաքրող ենթակառուցվածքներ: Գրինփիսի տնօրենը վստահ է, որ Բայկալի համար վտանգ են ներկայացնում լճի ափին գտնվող 90 բնակավայրի կենսագործունեության թափոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ