Կենդանաբանական այգում տարածքներ ձեռք բերելու համար կհայտարարվեն աճուրդներ
Երևանի Կենդանաբանական այգու տարածքները տարիների ընթացքում տարբեր տնտեսվարողների տրվել են վարձակալության ընդամենը մեկ տարի ժամկետով կամ սեզոնային՝ 6 ամիս ժամկետով։ Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի կարծիք հայտնեց, այդպես է արվել, որպեսզի տնտեսվարողներին կախման մեջ պահեն, «երկարատև» ազատության հնարավորություն չունենան։ Նա նշեց, որ պայմանագիր է կնքվել տարածքն օգտագործելու իրավունքի վերաբերյալ, նշված չի եղել քառակուսի մետրը։
«Հանդիպել եմ գրեթե բոլոր տնտեսվարողների հետ, ասել եմ, որ մենք խնդիր չունենք, որ որևէ տնտեսվարող թելերով կապված լինի քաղաքապետարանի հետ, մասնակցում եք աճուրդների, առաջարկում եք բարձր գին, երկարաժամկետ օգտագործում եք»,- ասաց փոխքաղաքապետը։
Նա նշեց, որ չափագրման գործընթացն արդեն ավարտել են, գնահատման գործընթացն է, 20-25 օրվա ընթացքում տվյալ տարածքների համար կհայտարարեն աճուրդներ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի կենդանաբանական այգում ծնվել է 4 եղջերու
- Կենդանաբանական այգու սեզոնի բացումը սկսվեց տնօրենի հրաժարականի պահանջով
- Բողոքի ակցիա. Կենդանաբանական այգում վերջին կենդանիներն են մահանում, գյուղի բադեր են բերում ցուցադրում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ