Ոչ թե հավասարություն, այլ գերակայություն․ Եվրոպայի խորհուրդը ղեկավարում են կանայք
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին նոր գլխավոր քարտուղար ընտրեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին։
ԵԽ կանոնադրական մարմիններում այժմ արդեն ոչ թե կանանց և տղամարդկանց հավասարություն է, այլ կանանց միանշանակ գերակայություն։
Այսպես, ԵԽ գլխավոր քարտուղարը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն է, ԵԽԽՎ նախագահը՝ Լիլիան Մորի Պասկիյեն։
Մարդու իրավունքների հանձնակատարը Դունյա Միյատովիչն է։
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը Գաբրիելա Բատաինի-Դրագոնին է։