Շիրակում նվազել են անչափահասների կողմից կատարվող հանցագործության դեպքերը
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները:
Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:
Շիրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:
Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված և այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:
Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռևս մտահոգության տեղիք տվող խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ