Զելենսկին առաջին անգամ դիմել է Պուտինին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին։
«Մենք բոլորս ունենք երեխաներ, վերադարձրեք երեխաներին ծնողներին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին Կիևում ճեպազրույցի ժամանակ։
Գազետա.ռու-ն գրում է, որ Պուտինին ուղղված խոսքի ժամանակ Զելենսկի չի անցել ռուսերենին։
Նշենք, որ 24 ուկրաինացի նավաստիները մեղադրվում են 2018-ի նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում սահմանն ապօրինի հատելու մեջ: Սահմանապահները ձերբակալել էին նրանց։