Իրավունք 15:46 28/06/2019 Հայաստան

Վճռաբեկ դատարանը բավարարել է Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազի բողոքը

Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս.Սաֆարյանի և Վ.Գրիգորյանի բողոքը՝  մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։

Դատախազությունից հայտնում են, որ 2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ  Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը  մերժվել էր։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:

2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք, հիմք ընդունեով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի բավարարման որոշումը պատճառաբանական մասում հիմնավորելիս,  ի թիվս այլնի՝ վկայակորչել է Մուշեղ Սաղաթելյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Համաձայն դրանց՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ (Մ. Սաղաթելյանի) խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ ինչպես ցույցի ցրման, այնպես էլ նրա նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով: Մասնավորապես ԵԴ-ն «վճռել է», որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, իսկ Կառավարությունը չի ներկայացրել որպես պաշտոնական մոտեցում ներկայացված՝ հավաքի ոչ խաղաղ բնույթը հիմնավորող ապացույցներ։

Միաժամանակ ԵԴ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ հավաքի մասնակիցների դեմ իրականացված լայնածավալ գործողությունները, որում ներգրավված են եղել ոստիկանության մի քանի հարյուր ծառայողներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, պլանավորելու և կազմակերպելու համար ակնհայտորեն ավելի երկար ժամանակ է պահանջվել, քան 24 ժամից պակաս ժամանակահատվածը՝ որը պնդել են ՀՀ իշխանությունները՝ նշելով, թե հավաքի մասնակիցների մոտ զենքի առկայության մասին հետախուզական տեղեկությունները ոստիկանության կողմից ստացվել են գործողության նախորդ օրը, 2008թ. փետրվարի 29-ին։

Ելնելով դրանից, ինչպես նաև քրեական գործի նյութերից՝ ԵԴ-ն եզրահանգել է, որ ոստիկանության գործողությունների միակ նպատակը եղել է անհիմն և չափից ավելի ուժ օգտագործելով Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, իսկ ոստիկանական գործողությունը զենքերի առկայության ստուգմամբ պատճառաբանելը բացատրել է հիմնականում հավաքը ցրելու և հետագայում հավաքների անցկացումը կանխելու իրական նպատակը քողարկելու կամ առնվազն չբացահայտելու միտումնավոր փորձով:

Վճռաբեկ դատարանը վկայակոչել է նաև այդ գործով ԵԴ-ի կողմից արվող  եզրահանգումը, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որն իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:17
Հայկական գինիների արտադրությունն աճել է
2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե 1,8 մլն լիտրով ավելի գինի է արտադրվել։ Ինչպես Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Օրակարգում զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրն է»
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
18:03
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 42 ՃՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:56
«ՀայԱրմատ»-ի նոր նախաձեռնությունը՝ օժանդակել աշխատելու մեծ եռանդ ունեցող մարդկանց
«ՀայԱրմատ» բարեգործական հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է. «Մեկնարկել է մեր նոր #HayDiligent նախաձեռնությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:53
Եթե որևէ մեկը կարծում է, որ ծածկադմփոց են անելու այս հարցը, չարաչար սխալվում են. Գեղամ Սիմոնյան
«Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլև խոսելու իրավունք չունի, նա այլևս ոչ լեգիտիմ վարչապետ է: Մի մարդ, ով պատրաստ է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում...
Աղբյուր` Panorama.am
17:34
Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է առանձնապես խոշոր չափի գումար և սնունդ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական...
Աղբյուր` Panorama.am
17:20
Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Օգոստոսի 19-ին, ժամը 09:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Նորավանք» վանական համալիրի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
17:05
Ամուլսարի հարցով երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ․ Փաշինյան
«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հանցավոր իշխանությանը մաս կազմելով՝ դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի. Ակտիվիստը՝ Նաիրա Զոհրաբյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քննարկում է հրավիրել Ամուլսարի հարցով։  Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը Բաղրամյան պողոտա...
Աղբյուր` Panorama.am
16:51
ՄԻՊ. արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում
Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են: Օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ուկրաինացիները քննադատում են աղ ու հացը գետնին գցած Նեթանյահուի կնոջը
Համացանցի ուկրաինացի օգտատերերը դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառային, որը Կիևում աղի մեջ թաթախված հացը նետել էր...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻՊ. Իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել են Ոստիկանության բաժին
Աղբյուր` Panorama.am
16:07
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն
Ազգային ժողովի մոտ ոստիկանների և Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ բերվել է...
Աղբյուր` Panorama.am
16:04
Ինձ համար տնտեսական ռիսկերն այս պահին շատ ավելի մեծ են, քան բնապահպանականը. Թունյան
«Բնական է, որ բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, փորձաքննությունն էլ այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան
«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Այսօր նշվում է Լուսանկարչության համաշխարհային օրը
Լուսանկարն այն եզակի երևույթներից է, որում կարելի է անմահացնել իրադարձությունները,  գեղեցիկ վայրերը, սիրված դեմքերը, պահերը, որոնք երբեք...
Աղբյուր` Panorama.am
15:26
Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ...
Աղբյուր` Panorama.am
15:12
Լարված իրավիճակ Ազգային ժողովի մոտ, դարպասները փակեցին Ամուլսարի ակտիվիստների դիմաց
Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Աղբյուր` Panorama.am
14:54
Եզրակացության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում Ամուլսարի հանքի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
«Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով հրավիրած քննարկումից հետո եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
14:22
Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում նոր փորձաքննության. Վլադիմիր Կարապետյան
12:21 Բաղրամյան 26-ում շուրջ երկու ժամ տևած փակ քննարկումից հետո ակցիայի մասնակիցներից ոմանք զայրացած լքեցին տարածքը։ Քննարկմանը մասնակցում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Ժան-Կլոդ Յունկերը շտապ վիրահատության է ենթարկվել
Եվրամիության հանձնաժողովի հեռացող նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ստիպված է եղել դադարեցնել արձակուրդները առողջական պատճառներով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՊԲ-ում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը
Այսօր Արցախի հանրապետության պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այդ...
Աղբյուր` Panorama.am
13:51
Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցը
Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մուսալեռում հոսանքահարումից 23-ամյա երիտասարդ է մահացել
Այսօր՝ ժամը 06:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երեխա է...
Աղբյուր` Panorama.am
13:20
Երևանում կանցկացվի հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնը․ all.me-ն թվային գործընկեր է
Երևանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացվի Հայկական առաջին լուսանկարչական միջազգային  փառատոնը (Armenian International Photo Fes): Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ
15:02 19/08/2019

Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}