Իրավունք 18:02 28/06/2019 Հայաստան

«Ոսկե ծիրան». «Տիտանիկի» դերասանների հետ աշխատած մասնագետը կգա Հայաստան

 Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում Հայաստանում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին: Լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնն ասաց, որ փառատոնի շրջանակում տաղանդներին խթանող նախաձեռնության է ներդրվել, այս նախաձեռնության շրջանակում կինոարտադրողներին, արվեստագետներին հնարավորություն է տրվում ապահովել մասնագիտական կարողությունների զարգացում։ Նրա ներկայացմամբ, Քեթլին Լեսլին դերասանական վարպետության մասնագետ, ով այստեղ դերսանական լաբորատորիա կվարի։ Նա աշխատել է շատ ֆիլմերի դերասանական կազմերի հետ, ներգրավված է եղել նաև «Տիտանիկը», «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմեր դերասանական կազմի հետ աշխատանքում։ 

Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:

Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համագործակցությամբ կիրականացվի «ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագիրը, որի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին Գյումրի քաղաքում: Բացմանը կներկայացվի ռեժիսոր Յուսուփ Ռազիկովի՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նվիրված «Սուսերով պարը» ֆիլմը:

«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ, ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը: Ծրագրի շրջանակում կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը, իսկ ժամանակակից լեհական կինոմատոգրաֆի նմուշներ են: Վոյցեխ Հասի «Հրաժեշներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում: Լեհական ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 8-ին «Առողջարան «Ավազե ժամեր» ֆիլմով, որի ցուցադրությանը ներկա կգտնվի նաև ֆիլմի գլխավոր դերակատար և լեգենդար դերասան Յան Նովիցիկին: Ցուցադրություններին զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև Վոյցեխ Հասի ֆիլմերի կինոպաստառների ցուցահանդեսը:

Հուլիսի 5-9-ը կինոյի մոնտաժի ինտենսիվ դասընթացներ տեղի կունենան վեց կինոնախածերի համար, որոնց կվարեն Լոձի համալսարանի դասախոսներ Կաշիա Բոնեցկան ու Պիերտաս Բատրոսը: Ի լրումն այս ամենի՝ Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով հայ գործընկերների հետ:

Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ հարգանքի տուրք է մատուցվելու մեծանուն կինոռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիին, ցուցադրվելու է նրա «Երազողները» ֆիլմը (բացօթյա ցուցադրություն): Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամերտաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:

Շվեդիայի դեսպանության հետ համատեղ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, ով հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:

Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ: Հուլիսի 9-ին Ս. Փարաջանովի թանգարանում Էլիզաբեթ Քարլսենը կհանդիպի ոլորտի մասնագետների հետ և կանցկացնի իր ֆիլմերում կնոջ կերպարի մարմնավորմանն առնչվող զրույց: Երեկոյի ընթացքում Քարլսենին կշնորհվի «Ոսկե ծիրան» հատուկ մրցանակ:

Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնը, պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ հռչակավոր ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Վիմ Վենդերսի Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնը  կայանալու է հուլիսի 7-14-ը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:38
Լիլիթ Գալստյան. Պարզապես մարդկային չէ մտնել ընտանիքի դաշտ
Ազգային անվտանգության ծառայությունը պետականության տեսանկյունից մեծ հարգանքի է արժանի, այդտեղ աշխատող մարդիկ կարևոր գործառույթ են իրականացնում...
Աղբյուր` Panorama.am
15:25
Բազմահազարանոց բողոքի ակցիաներ Լոնդոնում, Փարիզում, Աթենքում՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի գործողության
Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիս-արևելքում սկսվեց քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները, որի նպատակն է քրդերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ռուբեն Մելիքյան. Խայտառակություն է
«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ավարտից հետո ներկա իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները գնացին Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:15
Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից
Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: Բժշկական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
15:12
Պատժամիջոցով կամ խրախուսանքով կարելի է կանանց ներգրավածությունն ապահովել կուսակցություններում. Արմենուհի Կյուրեղյան
«Կուսակցությունների մասին օրենքում ներառականության ապահովման,  այսինքն, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019»...
Աղբյուր` Panorama.am
15:04
Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:59
ԱԱԾ. Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ...
Աղբյուր` Panorama.am
14:51
Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան
ԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա...
Աղբյուր` Panorama.am
14:46
Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերն արձագանքել են հրադադարի հաստամանը
Սիրիայի կառավարությունը և տեղի քրդական ուժերը արձագանքել են նախօրեին թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում Սիրիայի հյուսիսում հաստատված...
Աղբյուր` Panorama.am
14:43
ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին
Սահմանադրական դատարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Սահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Հինգ հարկանի շենքի անկյունում 6-րդ հարկ են կառուցում, հետո մեղադրում երկրաշարժին. Համլետ Մաթևոսյան
«Մենք ունենք շատ մեծ անելիքներ, որոնք անելու դեպքում երբևիցե կարող ենք չհայտնվել աղետալի իրավիճակներում»,- «Դիմակայուն...
Աղբյուր` Panorama.am
14:31
Աթանեսյան. Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից
Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իրավունքի տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը կարճ նկարագրում է՝...
Աղբյուր` Panorama.am
14:09
Գնահատվել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը
ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետևելու և գնահատելու...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել
«Եթե Հրայր Թովմասյանը ենթարկվեր, հպատակվեր նոր իշխանություններին և նրանց հաճո որոշումներ կայացներ, արդյո՞ք այս հետապնդումները կլինեին։ Միանշանակ՝ ոչ»:
Աղբյուր` Panorama.am
13:38
Փողոցում բեմ դնելու հետևանքը
Շտապ օգնությունը մնացել է խցանման մեջ։ Ի դեպ՝ բեմեր դնելը առանց այն էլ խցանված փողոցներում՝ Երևանի տոնին, ցուցադրում է, թե որքան Երևանի...
Աղբյուր` Panorama.am
13:32
Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության
Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում՝ չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ բանակցություններից հետո համաձայնության,...
Աղբյուր` Panorama.am
13:29
Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները
«Քսան տարվա խնդիրներն արդիական են  նաև այսօր, օրակարգային են, գրեթե ոչինչ չի փոխվել»,- «ՀՀ իրավական...
Աղբյուր` Panorama.am
13:25
Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է 50 հիմնադիր անդամով և 500 կուսակցության անդամով հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Թուրքիայում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելվել է
Թուրքիայում հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
13:13
Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են
Հայաստանը կանգնած է իրավական լուրջ մարտահրավերների առջև։ «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց «Այլընտրանքային...
Աղբյուր` Panorama.am
13:04
Արթուր Վանեցյան. Ինձ համար շատ դժվար էր ընդունել Գյուլբուդաղյանցի հրաժարականը
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գյուլբուդաղյանցին կատարած աշխատանքի համար։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը
«Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք»։
Աղբյուր` Panorama.am
12:57
Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների հետևանքով պետությանը պատճառվել է 5,7 մլրդ դրամի վնաս
Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործության գործերով վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ջրօգտագործող...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարիսա Ալավերդյան. Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է
Որևէ անձի նկատմամբ հայհոյանք, որը գրվում է հրապարակավ ու տարածվում է,  Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք է: «ՀՀ իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:52
Աղասի Ենոքյան. Սրանից հետո զարմանալի չեն լինի նաև քաղաքական սպանությունները
«Այս պահին Հայաստանում տեղի է ունենում հանրային կարծիքի լուրջ մանիպուլացիա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
Ryanair ավիաընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի ու էժան տոմսերի մասին հայտարարությունները մեծ աժեոտաժ են առաջացրել։ Չնայած  իռլանդական...
Աղբյուր` Panorama.am
12:30
Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն
Երեկ «հզորության բում» էր Երևանի Արգիշտի փողոցի շենքերում։ Հոսանքի ուժգին տատանումը շարքից հանել է վերելակ, ջրի պոմպ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Աբրամովիչի նախկին կինը կրկին ամուսնացել է միլիարդատիրոջ հետ
Ռուս դիզայներ Դարիա Ժուկովան, ով հանդիսանում է «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրը, ամուսնացել է հույն միլիարդատեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}