Իրավունք 15:06 28/06/2019 Հայաստան

«Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել»

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Մարտի 1»-ի քրեական գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մ. Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։ 

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից վերջերս արված հայտարարությանը՝ կապված Մանվել Գրիգորյանի հետ, մասնավորապես ասել է՝ ««Մարտի 1»-ի քրեական գործի նյութերում առկա է մի փաստաթուղթ, ապացույց, որով երևում, որ  Ռոբերտ Քոչարյան այդ օրերին բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է «Մարտի 1»-ի հետ կապված խորհրդակցություն, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում խորհրդակցությանը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝  «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»», փաստաբանն ասաց. «Եթե դա իրոք այդպես է, փաստեմ, որ «մայրիկը լացացնելը» իրավաբանական կատեգորիա չէ։

Այո, Մանվել Գրիգորյանը լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ պետք  լինեն և  լինելով այդ ըմբոստ տեսակը, որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու պատճառաբանությամբ ուղղակի չի գնացել  խորհրդակցությանը և երկրի առաջին դեմքի՝ գերագույն գլխավոր հրամանատարի  հրամանը չի կատարել։
Թուրքն անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել։ Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, որ հաշվի առնելով վերջինս անհատականությունը,  նախագահները ցանկացել են  լացացնել վերջինիս մայրիկը, բայց դա չի ստացվել։ Այսօր էլ, մեր  պաշտպանական կողմի կարծիքով, հնարածին գործ են ցանկանում կարել։ Լիահույս եմ, որ օբյեկտիվ գնահատական է տրվելու»։

Խոսելով Մ. Գրիգորյանի առողջական վիճակի մասին, Լ. Բաղդասարյանն ասաց, որ կալանքը կրելու ընթացքում նրա առողջական վիճակը հասել է այնպիս աստիճանի, որ վերջինս ընդհանրապես չի կարողանում քայլել, անդամալույծի կարգավիճակ է ստացել։

«Սա տիպիկ խոշտանգման օրինակ է, երբ անձը գտնվում է  կալանքի տակ, պաշտպանական կողմը բարձրաձայնում է՝ հիվանդություններն ահամատեղելի են կալանքի հետ, թույլ տվեք, որպեսզի անձնավորությունը հնարավորինս արժանապատիվ ձևով  ներկայանա արդարադատության, եթե ապացուցվի վերջինս մեղասագրված արարքը, թող ստանա համապատասախան պատիժը, գնա համապատասխան ազատարազրկման վայրում իր պատիժն անցկացնի,  բայց նման պայմաններում, իմ կարծիքով,  միտումնավոր  փորձում են անձին պահել կալանքի տակ։ Արդեն տեղի բժիշկներն են բարձրաձայնում,  որ անձի կյանքին ոչ միայն վտանգ  է սպառնում, այլ նաև անձի մոտ դիտվում է վատթարացում»,- նշեց նա։

Լ. Բաղդասարյանի խոսքով, եթե ներպետական ատյաններում անմիջապես, մասնավորապես գործը դատարանի տիրույթում է, Մ. Գրիգորյանի կալանքը չփոխարինվի ալտերնատիվ միջոցով, հաջորդ օրը ևեթ դիմելու են ՄԻԵԴ՝ կիրառելու հաջորդ անհապաղ միջոցառումը։

«Ոչ միայն խոշտանգման  տիպիկ օրինակ ենք տեսնում, այսօր անձը գտնվում է անդամալույծի կարգավիկաճում։ Նման պայմաններում պահել անձին կալանքի տակ, ուղղակի, սա իմ կարծիքն է, հաշվերահարդ է, թե ում կողմից, ինչպես, թե միտում կա, թե ցուցանիշ են ուզում ապահովել, թե սխալ են զեկուցում, դա այլ գնահատման խնդիր է»,- ասաց փաստաբանը։

Լ. Բաղդասարյանը հայտնեց, որ  վերջինս  հետազոտել է հոգեթերապևտը և այդ հարթության վրա տասնյակից ավելի հիվանդություններ է ախտորոշել։

«Նման պայմաններում բժիշկը խորհուրդ չտվեց նրա հետ նուրբ թեմաների մասին խոսել»,–ասաց նա։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Իրանում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես...
Աղբյուր` Panorama.am
10:56
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Աղբ վերամշակող» թափառող շների մասին
Եվրոպական շատ երկրներում, ինչպես նաև Կանադայում և ԱՄՆ-ում թափառող կենդանիների խնդիրը արմատապես լուծվել է. Փողոցներում թափառող կենդանի պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Հայաստանի երկու քաղաքներում՝ Վանաձորում և Հրազդանում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է։ Վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
19:30
Գիտնականները պարզել են, որ Երկիրը ձևավորվել է ավելի արագ, քան նախկինում էին կարծում
Իզոտոպի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ Արևային համակարգի ստեղծման մեկնարկին մեր մոլորակը ձևավորվել է շատ արագ `ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հրապարակվել են լավագույն նուդիստական լողափերի անունները
Աշխարհի լավագույն նուդիստական լողափը գտնվում է Իսպանիայում՝  Playa de Bolonia-ն է։  Այս մասին հավաստում է զբոսաշրջիկների համար...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հրապարակվել է Իդլիբում ապստամբների հարձակումը հետ մղելու տեսանյութը
Սիրիական SANA գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հետ մղվում գրոհայինների հարձակումը Սարակիբից արևմուտք գտնվող...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մյասնիկյան պողոտայում ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝...
Աղբյուր` Panorama.am
18:41
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 9.1%-ով աճել է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-դեկտեմբերին  հանրապետությունում արտադրվել է 13 մլն 253.6...
Աղբյուր` Panorama.am
18:21
Հակոբ Արշակյան. Մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում
Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում անցկացվող «UMEX/SimTEX 2020» համաժողովի բացմանը
Աղբյուր` Panorama.am
18:09
Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վաղը Բուն Բարեկենդանն է
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի:
Աղբյուր` Panorama.am
17:48
Antifake. ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար
Antifake-տեղեկացրել էր, որ Ազգային ժողովում տարվա սկզբին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ փետրվարի 4-ի Կ-14-Ա և Կ-15-Ա կարգադրություններով...
Աղբյուր` Panorama.am
17:35
ԱՄԷ-ում կորոնավիրուսով հիվանդ իրանցիներ են գրանցվել
Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկու նոր դեպքի գրանցման մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Հասմիկ Պապյան. Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ սրտացավ գրառումների պատճառը պաշտոն չստանալն է
Օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է՝ պաշտոն ստանձնել ոչ կարող էր, ոչ էլ ուզում...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կինոյի հանճարի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
«Ինձ համար մեծագույն ուրախություն էր դիտել Փելեշյանի ֆիլմերը, հատկապես «Տարվա եղանակները»: Այս ֆիլմն ինձ ստիպեց այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ախալքալաքի նախակրթարանները կսկսեն գործել երկուշաբթի օրվանից
Գրիպի վիրուսի պատճառով մանկապարտեզներում հաճախականությունը եղել է 27%, հիվանդ են եղել թե ուսուցիչները, թե երեխաները, այդ իսկ պատճառով փետրվարի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ասկերանում պահածոյացված խավիարից թունավորում է տեղի ունեցել
Փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
16:20
Երևանի 17-ամյա բնակչուհին ռուսական կեղծ թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել
Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաթուլ Մանասերյան. Կառաջարկեմ մի բանաձև, որը կօգնի զարգացնել հատկապես արտահանումը
«Եթե երկիրը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, ապա կարող է ճեղքում մտցնել կառույցում և ունենալ առաջընթաց»,-...
Աղբյուր` Panorama.am
15:48
«Բռնել՝ բաց թողնելու» երևույթը՝ ըստ ոստիկանության պետի տեղակալի
«Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» խորագրով քննարկման ավարտից հետո լրագրողներին տված...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԱԺ նախկին փոխնախագահն առաջարկում է ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որ այժմ գտնվում է Չինաստանում, պնդում է՝ հարևան Իրանում կորոնավիրուսից մահվան դեպքերից...
Աղբյուր` Panorama.am
15:25
Սաֆարյան. Բանկերում ավանդների աճը և լավ է, և վատ
Սա խնդիր է, որի մասին պետք է մտածի պետությունը։
Աղբյուր` Panorama.am
15:08
Ոստիկանությունում ինչ է լինելու ու չի լինելու
«Եկեք մի քիչ առաջ չընկնենք, բայց պրոցեսը շատ սահուն է լինելու։ Ամեն ինչ արվելու է, որ այն կադրերը, որոնք այսօր աշխատում են այդ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել Ստեփանավանում
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվեց Երևանում
Փետրվարի 21-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աթոյան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Երվանդ Մանարյանին թատրոնից դուրս բերեցին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի երաժշտության ներքո
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի մարմինը դուրս բերեցին սիրված ֆիլմի՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Կրկնում եմ երրորդ անգամ՝ գործ տվող եմ շատ վաղուց»
Երբ որ ոստիկանապետին բարձրաձայնում ենք՝ տաքսիները փակ համարներով կանգնած են, ինչո՞ւ ոչ մի քայլ չի ձեռնարկում
Աղբյուր` Panorama.am
14:10
ՀՔԾ. Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է՝  պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ծառայության վարույթում չի քննվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}