Արմեն Ամիրջանյան. Իմ նկատմամբ կատարվածը կարելի է որակել որպես մահափորձ
Հունիսի 25-ին Երևանի Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին։ Վերջինը վիրահատվել է, հիմա լավ է։
«Սա ոչ թե վիճաբանություն էր, այլ կարելի է որակել որպես մահափորձ, քանի որ դանական ուղղված էր վզիս հատվածին, եթե ձեռքով չպահեի, հիմա սյտեղ նստած չէի լինի, վնասվել է ձեռքս, բարեբախտաբար, ֆունկցիան չի կորցրել»,-ասաց Ամիրջանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը զարմացած է, մինչ այս պահը քրեական գործ չի հարուցվել տեղի ունեցածի վերաբերյալ։
Նրանք երկուսն էլ պնդում են՝ անելու են ամեն ինչ, որպեսզի բացահայտվի տեղի ունեցածը։
«Մեր քաղաքում շրջում են մարդիկ, որ կարող են ցանկացած պահի դանակահարել յուրաքանչյուրիս»,-ասաց Ա. Ամիրջանյանը։