Կիպրոսում ռուսական հրթիռ է ընկել
Կիպրոսի Պենտադակտիլոս շրջանում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժածներ չկան։ Այս մասին գրում է Gazeta-ն:
Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուստաֆա Ակինջիի խոսքերով, պայթյունը տեղի է ունեցել հրթիռի կամ անօդաչու սարքի ընկնելու արդյունքում: Չի բացառվում, որ այն լինի ռուսական արտադրության օբյեկտ։
Նշվում է, որ իրավապահ մարմինները դեռ չեն հաստատել պայթյունի պատճառը, սակայն դրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները առկա են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ