Հասարակություն 15:59 01/07/2019 Հայաստան

Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչումն արդեն ահազանգ չէ

Սևանա լիճը երկրորդ տարին անընդմեջ կանաչում է, ջրիմուռների ծաղկումը նախորդ տարվա համեմատ շուտ է սկսել։

Panorama.am-ի հետ զրույցում ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ընդգծում է, առկա վիճակը խոսում է այն մասին, որ լիճը վատ վիճակում է։

«Սա ահազանգ չէ, ահազանգն անցած տարի էր, երբ առաջին անգամ ծաղկեց։ Եթե երկու տարի շարունակ այն կանաչում է, ապա դա խոսում է լճի վատ վիճակի մասին»,-նշեց նա։

Չնայած գիտնականի, բնապահպանների ու այլ մասնագետների նախազգուշացումներին, կանխատեսումներին, բավարար քայլեր պետական մարմինները չեն ձեռնարկել։ Մի քանի օր առաջ ծաղկած լճում կանաչ ջրիմուռները դեռ կավելանան։ Բուն ծաղկումը տևում է մինչև 20 օր, իսկ կանաչը կարող է նույնիսկ պահպանվել մինչև օգոստոս։

«Դեռ մաշտաբային ծաղկում չի եղել, բայց ամեն ինչ դրան է գնում։ Ես նախազգուշացրել էի, որ այս տարի էլ է լինելու, քանի որ ջերմային ֆոնը բարձր է, բացի այդ անցած տարի մահացած ջրիմուռները մնացել են  ջրում։ Թե ինչ մակարդակի կլինի ծաղկումը, տեսանելի կլինի հուլիսին»,-ասաց գիտնականը։

Հետագա ծաղկումը դանդաղեցնելու, ապա նաև կանխելու համար, ըստ գիտնականի, առաջնահերթ  քայլերից են ջրի մակարդակի բարձրացումը, քանի որ մեծ ծավալի ջուրն ավելի ուշ է տաքանում,  լճում ֆոսֆորի պարունակության պակասեցումը, ջրահավաք ավազանից եկող ու լիճ մտնող ջրերի մաքրումը կայանների միջոցով։

«Այս ամենից զատ պետք է լճում ավելացնել ձկների թիվը։ Նրանք սնվում են կենդանի օրգանիզմներով, ջրիմուռներով։ Ջերմային ֆոնը մենք փոփոխել չենք կարող, բայց եթե այս բոլոր միջոցառումներն իրականացվեն, ապա կարելի է արդյունքի հասնել»,-հույս հայտնեց նա։

Ի դեպ, կապտականաչ ջրիմուռները տոքսիկ նյութեր են արտադրում, որոնք կարող են ազդել ոչ միայն ձկների, այլև մարդկանց վրա՝ առաջացնելով ալերգիկ հիվանդություններ։

«Ձկները երբեմն ավելի խելոք են, քան մարդիկ։ Նրանք խուսափում են կանաչած հատվածներում լողալ, գնում են մաքուր մասեր»,-նշեց նա։

Ինստիտուտի գիտնականները յուրաքանչյուր տարի պետական իրավասու մարմիններին են փոխանցում լճի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները, դրանց հիման վրա  նախազգուշացումները, ինչպես նաև խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներ են առաջարկում։

«Պետություւնը ոչ միշտ է ընդառաջ գնում։ Շատ դեպքում հնարավորությունները թույլ չեն տալիս, շատ դեպքում էլ ուշ են հասկանում վտանգն ու կարևորությունը։ Պատճառները տարբեր են, համենայն դեպս մենք մեր անելիքն անում ենք»,-նշեց նա։

Հունիսի 29-ին  Շրջակա միջավայրի նախարարությունը տարածել էր հայտարարարություն, ըստ որի անցած ձմռան և գարնան ընթացքում Սևանա լճի ջրի ջերմաստիճանը եղել է դրական /մինչև +7 աստիճան/, ինչը նպաստավոր պայմաններ է ապահովել ջրի «ծաղկման» համար։
Արդեն այս տարվա մայիս ամսին լճի ծանծաղուտներում, խորշերում նկատվել են կապտականաչ ջրիմուռներ ( +18 + 19 աստիճան ջրի ջերմաստիճանի պայմաններում)։

Նախարարությունից նաև նշում են, որ իրավիճակն ավելի խորացնում են հարակից համայնքներում կենցաղային ջրերի մաքրման կայանների բացակայությունը և լիճ թափվող գետերի աղտոտվածությունը։

«Ներկա պահին բարձր ջերմաստիճանի և վերը նշված բացասական գործոնների համադրության արդյունքում Սևանա լճում սկսվել է կապտականաչ ջրիմուռների ավելացում։ Այս գործընթացը նկատելի է Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում, որտեղ ջրի ջերմաստիճանը +21, և նույնիսկ հասնում է +24 աստիճանի։

Այս պահին նախարարությունը մշակում է օրենսդրական նախագծեր, որոնցով կկանոկարգվեն և կնվազեն աղտոտումները։ Մինչ այդ, բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց կոչ ենք անում պատասխանատու վերաբերվել Սևանին և լճի մաքրությանը»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ի դեպ, ԱԻՆ հրապարակած տվյալների համաձայն 2019-ի հուլիսի 1-ին նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է։



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
21-րդ դարի ամենաշատ կատարված հիթը
Հետազոտությունն անցկացրել է Billboard ամսագիրը։
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում ամենաշատ «Instagram»-ի օգտատեր ունեցող երկրները
Թուրքական «Ajans Press» լրատվական գործակալությունն ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե աշխարհում որ երկրներն են ամենից շատ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հնդկաստանում երեքգլխանի երեխա է ծնվել
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ կոչվող նահանգում հուլիսի 11-ին երեքգլխանի աղջնակ է լույս աշխարհ եկել։ Հայտնում է  МИР 24 –ը։ Բժիշկները...
Աղբյուր` Panorama.am
19:30
«Բամբասողը» վերադառում է
2000-ին տարածված «Բամբասողը»  սերիալը, որը պատմում է մանհեթնյան էլիտայի և բարձրակարգ  դպրոցի ուսանողների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:24
Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստը՝ ըստ Նեյմարի
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը, որը կարող է լքել փարիզցիներին ընթացիկ տրանսֆերանային պատուհանի ժամանակ, ներկայացրել է իր կարիերայի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների միության՝ TÜBİDER-ի նախագծերի ղեկավար Նիզայի Սարալն անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
19:09
Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քանակը նվազել է
Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների և...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ինքնաթիռի թևի բարձրացած նիգերիացուն ձերբակալել են
Նիգերիայում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թևին, որն արդեն պատրաստվել էր թռիչքի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:43
Շոտլանդիան թմրամիջոցներից ամենակախյալ երկիրն է Եվրոպայում
Շոտլանդիայի իշխանությունները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն երկրում արձանագրվել է թմրամիջոցների մահվան դեպքերի ռեկորդային քանակ:...
Աղբյուր` Panorama.am
18:29
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սերենա Ուիլյամսը 2019-ի ամենանորաձև մարզիկն է
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ճանաչվել է 2019 թ. ամենանորաձև մարզիկը։ Գազետա.ռու կայք, հղում անելով Sports Illustrated-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Անգլիայի և Ուելսի փաստաբանների միությունը Թուրքիայի մասին զեկույց է ներկայացրել
Անգլիայի և Ուելսի իրավաբանների միությունը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին։ Եվրոպայի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:57
Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են
«Հայոց ցեղասպանությունից հետո Բինգյոլում հայերից մնացած մշակութային հարստությունը հետզհետե ոչնչանում է։ Շատ աղոթատեղիներ քանդվում են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:45
Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրն է
Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
Աղբյուր` Panorama.am
17:32
Պեկին-2022-ը՝ ընդդեմ կլիմայական փոփոխությունների
Պեկին-2022-ի կազմկոմիտեն նպաստում է էկոլոգիական նորարարություններին: Բացի այն ,որ նրանք որոշել են օգտագրոծել «կանաչ»...
Աղբյուր` Panorama.am
17:18
Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին երեխաներին տանել իր մոտ
«Սա դրական քայլ է, Բրեդը երջանկությունից յոթերերոդ երկնքում է»։
Աղբյուր` Panorama.am
17:12
27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների...
Աղբյուր` Panorama.am
17:05
ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արարատում գնացքի հարվածից քաղաքացին մահացել է
Նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուր` Panorama.am
16:49
Ստեփանավանի քաղաքապետարանը Երևան աղբատար մեքենա է ուղարկել
Ստեփանավանից Երևանին օգնության հասած աղբատար մեքենան դուրս եկավ աղբահանության: «Շնորհակալ ենք Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Այսօր նշվում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը
Հուլիսի 20-ին ավելի քան 70 երկիր նշում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50-ամյակը: Նախատեսվում են բազմաթիվ և բազմատեսակ միջոցառումներ` փառատոններ,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ռադայի երգչուհի-թեկնածուն հայտնել է իր վրա հարձակման մասին
Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որն առաջադրել է իր թեկնածությունը Գերագույն ռադայի ընտրություններում Յուլիա Տիմոշենկոյի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Գորիի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը նշել է 17-ամյակը
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված աղջկա...
Աղբյուր` Panorama.am
16:07
Զարեհ Սինանյանը հանդիպել է «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում իր երրորդ աշխատանքային օրը սկսեց «Դիալոգ» կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:58
Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ-Օձուն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հնդկաստանում վագրը մտել է տուն ու քնել անկողնում
Տանտերն ասել է, որ սավանն ու բարձը, որի վա հանգստացել է վագրը, կպահի որպես մասունք։
Աղբյուր` Panorama.am
15:05
Մուհամեդ Սալահին առաջարկում են ռեկորդային աշխատավարձ
Այս ամենն արվում է, որպեսզի հարձակվողին հնարավորինս երկար պահեն «Լիվերպուլում»։ ​
Աղբյուր` Panorama.am
14:52
«էս շանտա՞ժ եք անում». «Իմ քայլը» քաղաքացիներին նախապատրաստում է տրանսպորտի թանկացմանը
Ֆեյսբուքյան «Իմ քայլը» էջը, որն ակտիվորեն տարածում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, երբեմն նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}