Արթուր Դավթյանը նշել է՝ դատախազներին սպառնացել են
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն 2008-ի մարտյան իրադարաձությունների ընթացքում զորամիավորումների մասին հարցեր ուղղող լրագրողներին առաջարկեց սպասել։
«Դուք կտեսնեք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել, և այդ զորամիավորումներն ինչ նշանակություն են ունեցել։ Ուզում եմ, որ դուք շատ չկենտրոնանաք այդ փաստի վրա, մեզ համար կարևորն այդ մեղադրանքի համար հետևյալն է՝ բանակը ներգրավվել է։ Բանակ ասածը մենք ամենալայն իմաստով ենք հասկանում, առանց կոնկրետ տեղակայման կամ նշանակության»,-ասաց գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանը դժգոհություն հայտնեց իրենց դեմ ուղղված վարկաբեկիչ հոդվածներից, որոնց նպատակը, ըստ նրա, իրենց վախեցնելն է։
«Դրանք բոլորը փորձեր են, որևէ մեկն իր պաշտոնական լիազորությունները ռիսկով չգնահատի։ Դատախազության անունից կարող եմ ասել, ճիշտ է վախնել է մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն նման բան»,-ասաց նա։
Ավելի վաղ կոլեգիայի նիստում Դավթյանն իր խոսում նշել էր. «Այսօր էլ մեր դատախազները, անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից»։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ