Իրավունք 14:45 02/07/2019 Հայաստան

Ստամբուլի Կոնվենցիայում թաքնված ռիսկերը՝ ըստ Արա Զոհրաբյանի

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է  Ստամբուլի կոնվենցիայի հետ կապված մտահոգությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը:

Նախ պետք է նշեմ, որ ԴԵՄ ԵՄ կանանց նկատմամբ որևէ տեսակի բռնությանը:

Այս հարթակի, իսկ ապագայում նաև քննարկումների կամ այլ ձևաչափի միջոցով կներկայացնեմ Ստամբուլյան կոնվենցիայում պարունակող խնդիրները (ռիսկերը):

Ինչպես գիտեք, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018)):

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԳՏԵԼ Է, ՈՐ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՌԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՌ է ՍԱՀՄԱՆՈՒՄ:

Բուլղարիայի ՍԴ-ն, ի թիվս այլ փաստարկների, նշել է՝ «Չնայած նրանում /կոնվենցիայում/ կոնկրետ չի շոշափվում տրանսգենդերների իրավունքները, Կոնվենցիան հանդիսանում է նաև Բուլղարիայի Հանրապետության կողմից ստորագրված առաջին միջազգային պայմանագիրը, որն ուղղակիորեն ներառում է «գենդերային ինքնությունը»՝ հոդված 4, մաս 3, որպես՝ հակախտրականության հիմք: Պետք է ընդգծել, որ «գենդերային ինքնություն» («gender identity»/«l’identité de genre»)) տերմինը չի վերաբերում սեռին որպես կենսաբանական կատեգորիա, այլ սեռին («gender»), այն իմաստով, որում մարմնացած է այսպես կոչված կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետում նշված սահմանումը:

Կոնվենցիան չի սահմանում գենդերային ինքնությունը («գենդերային ինքնություն» / «l'identité de genre»): Կոնվենցիայի բացատրական զեկույցը (§ 53) սահմանում է «գենդերային ինքնությունը» հետևյալ կերպ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը պարզ ասած նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերներ, տրանսվեստիտներ և այլ մարդկանց խմբերը, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող:»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2010 թ. սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ թիվ CM / Rec (2010) 5 հանձնարարականը, 2014 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերի վերաբերյալ կառույց ստեղծելու փաստը, 2015 թ. ապրիլին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Եվրոպայում տրանսգենդեր մարդկանց դեմ խտրականության դեմ բանաձևը (բանաձև 2048 (2015)) վկայակոչելով Բուլղարիայի սահմանադրական դատարանը ՆՇԵԼ Է՝ «վերոնշյալը հստակ ցույց է տալիս կապը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման (որպես կանանց նկատմամբ գենդերային խտրականության) և դրա դեմ պայքարի առնչությամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականության և որոշ տրանսգենդերների իրավունքների պաշտպանության միջև:»:

Այնուհետև սահմանադրական դատարանն ավելացնում է՝ «Ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիան օգտագործում է սեռի 2 հասկացություն ՝ «sex» և «gender»: Երբ այն ներառում է «գենդերային ինքնություն» արտահայտությունը, ապա դրանից բխում է, որ սեռի սոցիալական չափումը կախված չէ կենսաբանականից: Սեռի՝ որպես կենսաբանական հատկանիշ` տղամարդ/կին հայեցակարգից շեղումը, բացառում է Կոնվենցիային՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանելու իր հայտարարած նպատակներից:»:

Այս վերլուծություններով Բուլղարիայի ՍԴ-ն Սահմանադրության հետ հակասություն էր արձանագրել:

Այսպես՝ «Սեռային հավասարությունը հռչակվում է սահմանադրական մակարդակով Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա չի նշանակում երկու սեռերի հավասար վերաբերմունք, սակայն պահանջում է հաշվի առնել կենսաբանական հատկությունները և դրանց միջև եղած տարբերությունները: Սեռը հանդիսանում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նախատեսվածներից մեկը, որի հիման վրա չի թույլատրվում որևէ արտոնություններ կամ իրավունքի սահմանափակումներ»:

«Սահմանադրությունը և Բուլղարիայի մյուս օրենսդրությունը հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա: Իրականում, Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ՝ 47-րդ հոդվածի 2-րդ մաս: Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝ «կինը» կապված է սոցիալական դերով` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասված, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է` որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:33
Արցախում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել. ԱՀ ՊՆ
Դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու...
Աղբյուր` Panorama.am
00:25
Մասիսում ՔՊ-ն պարտվեց
Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ Այս մասին հայտարարվեց...
Աղբյուր` Panorama.am
00:24
Նախնական տվյալներով Աբովյան խոշորացված համայնքում հաղթել է Էդուարդ Բաբայանը
ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով Աբովյան խոշորացված համայնքում ձայների զգալի տարբերությամբ հաղթել է ԲՀԿ-ի ներկայացուցիչ Էդուարդ Բաբայանը։...
Աղբյուր` Panorama.am
00:02
Հովիկ Աղազարյանի հայրենի գյուղում ՔՊ-ն պարտվել է
Արարատի խոշորացված համայնքի Սուրենավան գյուղում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
00:01
Թումանյան համայնքում ՔՊ-ն պարտվեց
Թումանյան խոշորացվող համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը պարտվել է։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
23:59
ՔՊ-ն պարտվել է ավելի քան 10 համայնքներում
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է. «Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։...
Աղբյուր` Panorama.am
23:37
Ապարան համայնքում հաղթեց Կարեն Եղիազարյանը
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Հարգելի բարեկամներ ԱՊԱՐԱՆ համայնքում հաղթեց Կարեն...
Աղբյուր` Panorama.am
23:36
Վանաձորում ՔՊ-ն պարտվում է
Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Վանաձորի տարբեր տեղամասերից  ընտրությունների նախնական արդյունքներ է...
Աղբյուր` Panorama.am
23:15
Մի քանի համայնքներում «Զարթոնք»-ն առաջ է անցել ՔՊ-ից
«Զարթոնք» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն  համայնքերի տվյալները, որտեղ հաղթանակ է տարել ՔՊ-ի նկատմամբ....
Աղբյուր` Panorama.am
22:53
Կոտայքի մարզի ընտրական առերևույթ 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Գարիկ Սարգսյանը պարտվեց Ուրցաձորում
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ախուրյանում ընդդիմադիր 2 դաշինքները հաղթում են ՔՊ-ին
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ընդդիմադիր 2 դաշինքները շուրջ 853 ձայնով հաղթում են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
22:25
Արմավիրում ընտրողների 79 տոկոսն ու ևս 577 մարդ մերժեց ՔՊ-ին, բայց այն ընտրվեց
Արմավիր քաղաքում առանց մրցակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց։ «Ընտրության մասնակիցների 91% կողմ, վավեր...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արարատում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն
ՀՀ Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ խոշորացված համայնքներում 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
22:14
Ապարանի մի քանի համայնքներում ՔՊ-ն պարտվել է
Ապարանի մի քանի համայնքներում առաջատար է «Կարեն Եղիազարյան» դաշինքը Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Չկալովում ՔՊ-ն ընդամենը չորս ձայն է ստացել
Թումանյան խոշորացվող համայնքի կազմի մեջ մտնող Չկալով գյուղում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։ «Թումանյան համայնք,...
Աղբյուր` Panorama.am
21:48
Մեծամորի 15/08 տեղամասում հաղթել է ՀՅԴ-ն
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Մրգաշատ գյուղի 15/08 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, մասնակիցների թիվը 1251 է, մասնակցել է...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը՝ 42.48 տոկոս
36 խոշորացվող համայնքներում ՏԻՄ համասնական ընտրություններում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 42.48 տոկոսը։ ԿԸՀ հրապարակած տվյալների...
Աղբյուր` Panorama.am
20:58
Դատախազություն. Արձանագրվել է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում
Դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի 3 համայնքներում՝ Վանաձոր, Սպիտակ և Թումանյան խոշորացված համայքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների...
Աղբյուր` Panorama.am
20:57
Լարված վիճակ Պտղնիում. Առաջարկում են «տփել» նախկին պատգամավոր Արման Աբովյանին
Կոտայքի մարզի Պտղնի գյուղում տեղակայաված 29/40 տեղամասի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել։ Կուտակումների մասին բարձրաձայնող նախկին պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:54
Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել
Սևան խոշորացվող համայնքի մեջ մտնող գյուղերից երկուսում՝ Ծովագյուղում և Սեմյոնովկայում քաղաքացիներից ոչ մեկ քվեարկությանը չի մասնակցել։ ԿԸՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
ՔՊ համայնքապետերը կանգնում են տեղամասի ճանապարհին և հորդորում ընտրել իրենց ուժին. Նորայր Հակոբյան
«Խախտումները բազմաթիվ են։ Մեր դաշինքը մի քանի անգամ ահազանգել է Մասիսի ոստիկանություն՝ սկսած կուտակումներից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:17
36 համայնքերից 4-ում քվեարկությանը մասնակցել են ընտրողների կեսից ավելին
2 համայնքում մասնակցության ցուցանիշը 20 տոկոսից էլ ցածր է
Աղբյուր` Panorama.am
17:12
Արթիկում հարևան-բարեկամների ընտրություն է
Արթիկցիների դիտարկմամբ՝ այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները  ընտրողների պասիվությամբ աննախադեպ են: Քաղաքի փողոցներում չկար այն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով փորձում է ամեն քայլի դիմել ՏԻՄ-երը ևս նվաճելու համար. Իշխան Սաղաթելյան
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 37 համայնքից 19-ում մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, և ընդդիմադիր դաշտից...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մամիկոն Ասլանյանի կարծիքով, քաղաքացիները քվեարկության չեն գնում վատ ճանապարհների պատճառով
Վանաձորի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քաղաքացիների ցածր ակտիվությունը պայմանավորում է եղանակային պայմաններով։ Հույս...
Աղբյուր` Panorama.am
15:55
«Ֆեյք» ահազանգի հիման վրա էին բերման ենթարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածուներին. Փաստաբան
Բերման ենթարկված «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու երեք թեկնածուև ևս մեկ անձ երեք ժամ ոստիկանական բաժնում պահվելուց հետո ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի ընտրատեղամասի մոտ կուտակումներ են: NEWS.am-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում երևում է, որ տեղամասի մոտ են...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արմավիրցիները շարունակում են ընտրատեղամասեր չգնալ
Քվեարկության մեկնարկից  վեց ժամ անց ՏԻՄ համամասնական ընտրությունների քվեարկության միջին մասնակցությունը կազմում է 20.75 տոկոս։ Առավել...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}