ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:43 03/07/2019 Հայաստան

«168 ժամ». Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին

«168 ժամ», Սյուզի Բադոյան

Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը: Խնդիրն առաջացել է վերջին մեկ տարում. զինվորի մարմնում մնացած երեք բեկորներից մեկը կպել է ողնուղեղին, կյանքի համար խիստ վտանգավոր է դարձել:

Թալիշում գրադի ականի պայթյունից հետո ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հայկի առաջին վիրահատությունը Ստեփանակերտում էին արել, որ ապրեցնեն, բեկորներից ամենամեծը հանվել էր այդ ժամանակ: Օրեր անց՝ ուղղաթիռով Երևան տեղափոխվելուց հետո, զինվորը երկրորդ վիրահատությունն էր տարել: Հանված մի քանի բեկորներից հետո Հայկը ստացել էր վերականգնողական բուժօգնություն, հենվում էր ոտքերին, մի կերպ տեղաշարժվում էր ձեռնափայտերի օգնությամբ, սակայն այօր հակառակ դինամիկան է զարգանում: Ծառայության մեջ գտնվող սերժանտին այլևս ցուցված չէ վիրահատություն, բարդացած վիճակի միակ լուծումը Գերմանիա մեկնելն է: Հրամանատարի օգնությամբ եղել է Բադեն-Բադենում, լավագույն մասնագետները 6-շաբաթյա վերականգնողական կուրսեր են նշանակել:

Հայկը գումար չունի, ՊՆ-ն օգնել է շատ հարցերում, ավելին անել, ասել են՝ ի վիճակի չեն: Սերժանտը դիմել է վարչապետ Փաշինյանին, երկու հանդիպումներից կորզած խոստումն այդպես էլ օդում է մնացել:

«Երկու անգամ հանդիպել եմ վարչապետին, զինվորի տանը և մի միջոցառման շրջանակներում, երկու դեպքում էլ պատասխանը ոչ դրական էր, ոչ էլ բացասական, ասաց՝ հետևողական կլինեմ: Կարգադրեց օգնականներին զբաղվել իմ հարցով, մինչ օրս պատասխան չկա: Այդ հանդիպումներից հետո երեք անգամ գրավոր եմ դիմել նաև կառավարության ղեկավարին. արձագանք չեղավ, Ֆեյսբուքով դիմելուց հետո վարչապետի էջի վարողը կոորդինատներս խնդրեց, որ կապի դուրս գան, դա էլ չեղավ»,- ասում է Հայկ Սեխլիյանը:

Խնդրին տեղյակ է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ընդ որում՝ դեռ անցած տարվանից:

«Զինվորի տուն այցելած նախարարին հանդիպել եմ դեմ առ դեմ, վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Մինչ այդ խնդրի մասին նրան տեղեկություն փոխանցվել էր գրավոր՝ ՊՆ բուժվարչության միջոցով. ոչ դրական, և ոչ էլ բացասական պատասխան այդպես էլ չստացա»,- պարզաբանում է Հայկ Սեխլիյանը:

Հայկ Սեխլիյանի վերջին ու ամենամեծ հույսը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է եղել, նրա անունից, սակայն, մերժել են օգնել զինվորին:

«Մեծ ակնկալիքներով անցած շաբաթ Աննա Հակոբյանի հիմնադրամին դիմեցի։ Պատասխանը եղավ այն, որ իրենց նպատակների մեջ չի մտնում զինվորի բուժօգնության հարցերը լուծելը, իրենք «Զինվորի տուն» կենտրոնին են աջակցում»,- այսպես են արձագանքել զինվորի խնդրանքին, ով Ապրիլյան պատերազմի դեպքերից հետո 1-ին կարգի հաշմանդամ է դարձել:

Փորձեցինք Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի կանոնադրական նպատակներն ուսումնասիրել՝ հասկանալու, թե որքանով էր այդ իրավունքը տրված վարչապետի տիկնոջը՝ այն դեպքում, երբ Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգը չտապալելու համար նա մեկ-երկու ժամում ստիպված եղավ որոշում ընդունել և հիմնադրամից 18 մլն դրամ գումար դուրս գրել՝ փակելու Համալիրի վարձակալության ծախսերը, կազմակերպիչների պայմանագրերի չկատարած պարտավորությունները, միայն թե վարչապետի հովանու ներքո կազմակերպված համերգի տապալումից խուսափեին, չհեղինակազրկվենք՝ որպես պետություն, սակայն պաշտոնական կայքում կանոնադրություն չկար:

Ի դեպ, վարչապետի հովանու ներքո կազմակերպված համերգը տապալումից «փրկած» 18 միլիոն դրամ գումարը ճիշտ այնքան էր, որքանով կփրկվի Հայկ Սեխլիյանի կյանքը։
Փորձեցինք կապվել Աննա Հակոբյանի խոսնակի հետ՝ հետաքրքրվելու՝ քանի՞ նվիրատու է պարզաբանման համար դիմել հոգաբարձուների խորհրդին՝ մայիսի 26-ին կայացած համերգից հետո, և նրանցից քանիսն են դժգոհել, որ իրենց նվիրատվություններով ոչ թե կյանք է փրկվել, այլ համերգ՝ տապալումից:

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեց. Հուսանք՝ Լիբանանից վերադառնալուց հետո վարչապետի տիկնոջ փոխանցած մեկնաբանությունը կստանանք ու կհրապարակենք։

Մի՞թե Աննա Հակոբյանը երկու անչափահաս զավակներ մեծացնող սերժանտ Հայկ Սեխլիյանի կյանքը փրկելու համար գումար նվիրաբերելը շատ ավելի վտանգավոր է համարել կանոնադրական նպատակներից շեղվելու նախադեպի համար, քան համերգի անփույթ կազմակերպիչների փոխարեն պատասխանատվություն վերցնելը:

Հ.Գ. Հայկ Սեխլիյանի հարցազրույցի հրապարակումից առաջ նկատեցինք, որ ֆեյսբուքյան օգտատերերը երեկվանից Հայկին օգնելու դրամահավաքի ակցիա են սկսել: Եվ ուշագրավն այն է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստիպված եղավ արձագանքել իրեն «թեգ» արած գրառմանը, և թաքցնելով, որ ինքը տեղյակ է դեպքին ու մինչ այդ հարկ չի համարել արձագանքել Հայկի դիմումներին, իբր հրահանգ տվեց խորհրդականին, թե՝ ծանոթացիր մանրամասներին, որպեսզի նախարարությունն օգնելու համար քայլեր ձեռնարկի:

Ի դեպ, եթե առողջապահության նախարարը նույն օպերատիվությամբ ու սրտացավությամբ զինվորի խնդրանքին արձագանքեր սրանից դեռ 8-9 ամիս առաջ, երբ ստացել էր նրա նամակները, ապա այսօր խնդիրը ոչ թե նրա կյանքը փրկելը կլիներ, այլ վիրահատության միջոցով բեկորը հեռացնելն ու զինվորին բնականոն կյանքի վերադարձնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից կեղծ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}