Իլոն Մասկի ընկերության վաճառքի ծավալները մեծացել են
2019 թ. երկրորդ եռամսյակում աճել է Իլոն Մասկի հիմնադրած ամերիկյան Tesla ընկերության վաճառքը: Այս մասին գրում է Regnum-ը։
2019 թվականի ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում վաճառվել է 95.200 Tesla էլեկտրոմոբիլ: Նշվում է, որ ընկերության խոշորագույն վաճառքը եղել է 2018 թվականի չորրորդ եռամսյակում, երբ վաճառվել էր 90.000 Tesla:
Ընդհանուր հաշվետու ժամանակահատվածում ընկերությունն արտադրել է 87 048 էլեկտրական մեքենա, որոնցից 72.500-ը Model 3, իսկ մնացած 14.500-ը` Model S և Model X: Այստեղից երևում է, որ երկրորդ եռամսյակում ընկերությունը մասնակիորեն վաճառել է նաև նախկինից մնացած մեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ