Թեհրանը բարկացած է․ Մեծ Բրիտանիան բռնագրավել է Իրանի նավթային նավը
Բրիտանական Royal Marines-ը նախօրեին բռնագրավել է Իրանի նավթային նավը Ջիբրալթարում, որը կասկածվում է Սիրիային նավթ մատակարարելու մեջ՝ ԵՄ պատժամիջոցների խախտմամբ: Այդ քայլն առաջացրել է Թեհրանի բարկությունը և կարող է ուժեղացնել առճակատումն Արևմուտքի հետ: Այս մասին գրում է euronews-ը։
Իրանի արտգործնախարարությունը Բրիտանիայի դեսպանին կանչել է ու իր խիստ բողոքն է հայտնել իր նավի անօրինական ու անընդունելի բռնագրավման հետ կապված:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նշել է, որ Բրիտանիայի քայլը «գերազանց լուր է»:
Եվրոպան 2011 թ.-ին արգելել էր նավթի առաքումները Սիրիա, սակայն այս ընթացքում երբեք չէր բռնագրավել նավեր։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպան Իրանի նկատմամբ լայն պատժամիջոցներ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ