Ուկրաինան պատասխանում է ԵԽԽՎ-ին՝ թույլ չտալով դիտարկել խորհրդարանական ընտրությունները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Լիլիան Մորի Մասկիյեն ափսոսանք է հայտնել՝ Ուկրաինայի որոշման պատճառով, որը չեղարկել է ԵԽԽՎ-ին իր խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հրավերը։ Ընտրությունները նախատեսված են հուլիսի 21-ին։
Լիլիան Մորի Պասկիյեն, պատասխանելով Վերին Ռադայի նախագահի նամակին, նշել է, որ Վեհաժողովը երկար պրակտիկա ունի Ուկրաինայի հետ դիտորդական առաքելություններում աշխատելու, դեռևս 1994 թ.-ից, ինչը նպաստել է երկրում զգալի բարելավումների՝ իրավական ու ընտրական բարեփոխումների առումով։
«Պետք է ընդգծել, որ Ուկրաինան, որպես Եվրախորհրդի անդամ, գտնվում է Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի ներքո և պարտավորվում է Վեհաժողովին հրավիրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ավելացրել է ԵԽԽՎ նախագահը։
Պասկիյեն նշել է, որ պատրաստ են շարունակել քննարկումները՝ բարելավելու Վեհաժողովի և Ուկրաինայի խորհրդարանի ու ԵԽԽՎ պատվիրակության միջև հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ընդամենը նախորդ շաբաթ ԵԽԽՎ բանաձևերով հնարավոր եղավ վերադարձնել Ռուսաստանի պատվիրակության ամբողջական լիազորությունները ԵԽԽՎ-ում, որից նրանք զրկվել էին 2014թ․-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միացումից հետո։
Ուկրաինան, և ևս 6 երկիր, լքեցին Վեհաժողովը՝ հայտարարելով հետագա անելիքների քննարկումների անհրաժեշտության մասին։