Հասարակություն 12:32 09/07/2019 Հայաստան

Նաիրա Զոհրաբյան. Սևանի հարցում չպետք է բավարարվել լալահառաչ գրառումներ անելով

«Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանն Աժ-ում առաջարկեց՝ 4-5 տարի արգելել Սևանից ձկան ու խեցգետնի որսը։

«Ի՞նչ եք կարծում, այս գաղափարի վերաբերյալ։ Իսկ սոցիալապես խոցելի խավերը, որոնք զբաղվում են այդ գործով ու այնքան էլ մեծ եկամուտ չեն ստանում, պետությունը նրանց փոխհատուցի»,-ասաց պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձավ  Սևանա լճի կանաչելուն, ասաց, խնդիրը վերաբերում է  ազգային անվտանգությանը։

«Սա այլևս պետք է ազգային անվտանգության խնդիր համարել ու ոչ թե բավարարվել Սևանի կանաչելու մասին լալահառաչ գրառումներ անելով։ Սա պետք է լինի կառավարության կարևորագույն ու առաջնային խնդիրը, իսկ այս պահին, կրկնում եմ, բացի լալահառաչ այս տիպի գրառումներից՝ «Սևանը, ախ մեր Սևանը», ոչինչ չենք տեսնում»,-ասաց Զոհրաբյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից  Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ հանգստյան օրերին մեկնել է այն համայնքներ, որտեղ կովեր են անկել, խոսել է անասնաբույժների հետ, վերջինները հավատացրել են՝ կովերը սատկել են առվույտից։

«Մենք խոսում ենք Սևանի կանաչելու մասին, բայց մինչև հիմա չունենք մասնագիտական եզրակացություն, արդյո՞ք Սևանի ձուկը, որը ցավոք, անարգել վաճառվում է փողոցներում, կամ խեցգետինը ևս թունավո՞ր են։ Սրանց վերաբերյալ չկա մասնագիտական եզրակավություն։ Սննդի տեսչությունը սպասում է, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն կանի, առողջապահության նախարարությունն էլ ասում է՝ էսօր, վաղը կտանք։ Կանաչը հասկացանք, բայց ինչքա՞նով են թունավորում ջուրը այդ տոքսիկ նյութերը»,-ասաց Գեղարքունիքից ընտրված պատգամավորը ու հետաքրքրվեց՝ ինքն օրինակ ի՞նչ կարող է անել որպես կամավոր Սևանը փրկելու համար։

Նաիրիա Զոհրաբյանն էլ իր ելույթում անդրադարձավ քննարկվող նախագծերի փաթեթին, նշեց՝ մի քանի ամիս առաջ նույնաբավոնադակ նախագիծ է ներկայացրել, առաջարկելով Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել,  ապօրինի ծառահատումների ու անտառահատումների համար քրեական պատժաչափերը խստացնել։

«Ինձ պատասխանեցին՝ առաջարկները կառավարության համար ընդունելի են, առաջարկեցին աշխատել միասին։ Այնուհետև կառավարությունը «միասին» հատվածը մոռանում է ու ներկայացնում է  սեփականը։ Սա ճիշտ աշխատաոճ չէ։ Բայց կարևոր է, որ այս նախագիծը վերջապես բերվեց»,-ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում  ընդգրկված է ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

«Փաթեթն առավելագույնս ուղղված է օրենսդրական սողանքները փակելուն և համարժեք պատիժ նախատեսելուն անտառահատումների հետ կապված։ Կարգավորումներ են եղել նաև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքու, որոշ գործողությունների պատասխանատվության մասով։ Մյուս նախագծով, առաջարկվում է կովկասյան ընձառյուծի մասով տուգանքը 3 մլն դրամից դարձնել 100 մլն դրամ»,-մանրամասնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հետաքրքրեց, թե՞ ով է բռնելու կովկասյան ընձառյուծ որսացողի ձեռքը։

«Էն մարդը, ով պետք է բռնի ընձառյուծ որսացողին ինչքա՞ն աշխատավարձ է ստանում։ Անտառապահների խնդիրը լուրջ է, հեկտարներով անտառ են տալիս հսկելու, մեքենա են տալիս կամ չեն տալիս, ասում են՝ դե հսկի։ Էդ 80 հազար դրամ ստացողն է բռնելու ու 100 մլն դրամով տուգանելու ընձառյուծ որսացողին, էս ոլորտը պետք է վերանայվի, նույն տեմպերով հիմա էլ անտառներ են հատվում»,-ասաց նա։

Մարուքյանն առաջարկեց ուշադրություն դարձնել աշխատավարձերի բարձրացմանը, տրանսպորտային միջոցների տրամադրմանն ու այլ հարցերին։

Նախարար Գրիգորյանը հնչեցրած  հարցերի մասին ասաց՝ չի կարող ասել, թե երբ կլինեն  մաքրման կայաններ, Սևանա լճում մոտ 3 հազար տոննա ձկնապաշար կա, վերահսկողությունն ուժեղացվելու է դեպի անտառ տանող ճանապարհներին, աշխատողների թիվը չի ավելանա, կավելացնեն տեխնիկական միջոցների թիվը։

«Պարոն Մարուքյանի ասածի հետ համաձայն ենք, բարձրացրել ենք աշխատավարձը, նախկինում 70 հազար դրամ էր, հիմա 150-170 հազար։ Հայանտառում էլ պետք է բարձրացվեն։ Բայց ձեր հարցին, թե 80 հազար դրամ աշխատավարձ ստացողը ո՞նց պիտի բռնի ու 100 մլն դրամ տուգանի կովկասյսն ընձառյուծ որսացողին, նույն կերպ կարող ենք պատասխանել, 500 հազար դրամ ստացող դատավորը 10 մլրդ դրամ գողացող չինովնիկին ո՞նց կբռնի»,-ասաց նա։



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am
14:20
Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի ջրամատակարարման մի շարք օբյեկտներ և ծանոթացել մայրաքաղաքի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Կրակոցներ Երևանում
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի...
Աղբյուր` Panorama.am
13:55
ԱՄԷ-ում կինն ուզում է բաժանվել ամուսնուց՝ երբեք չվիճելու պատճառով
Միացյալ Արաբական Էմիրություններում կինը ցանկանում է բաժանվել ամուսնուց՝ վերջինիս մեծ սիրո ու հոգատարության պատճառով։ news-r.ru-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Դիտահորերի կափարիչների գողը խոստովանել է
Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված...
Աղբյուր` Panorama.am
13:31
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Շինարարական աշխատանքների հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Բիարիցում G7-ը կձախողվի
Այսօր ֆրանսիական Բիարիցում  բացվում է G7 գագաթաժողովը։ Մամուլը նախապես գրում է, որ այն կձախողվի. չի հաջողվել համաձայնեցնել նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Քննադատություններից հետո Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնիայի հրդեհների դեմ պայքարելու
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն զինված ուժերին կարգադրել է օգնել՝ պայքարելու Ամազոնիայում գրանցված ռեկորդային անտառային հրդեհների դեմ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ՝ չեղարկվել: «Яндекс.Расписание»-ին հղում անելով՝ այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:41
Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բրիտանիան առաջարկել է հրաժարվել դոլարից՝ որպես պահուստային արժույթ
Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին հայտարարել է, որ աշխարհի կախվածությունը ԱՄՆ դոլարից՝ որպես պահուստային արժույթ, հղի է ծայրահեղ ռիսկերով և...
Աղբյուր` Panorama.am
12:25
Մահացել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը
Նախօրեին 75 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
12:14
Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնում է, որ Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում բռնկված հրդեհները կարող...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է
Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի: Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հայ շախմատիստուհուն հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են...
Աղբյուր` Panorama.am
11:47
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլևս սառեցված չէ
Մինչդեռ 2020-ի հատկացումները դեռ կքննարկվեն
Աղբյուր` Panorama.am
11:29
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։...
Աղբյուր` Panorama.am
11:14
Քննչական կոմիտեի արձագանքը՝ Ամուլսարի մասին 3D հոլովակ
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին...
Աղբյուր` Panorama.am
11:00
Կրասնոդարի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ից զոհվել է ՀՀ երեք քաղաքացի
Նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են   «Նիսան» և «Օփել» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել Խոսրովի արգելոցում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
10:38
«400 միլիոն դոլար ներդրած Լիդիանի բորսայի արժեքը 100 միլիոն ա»
Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում 400 միլիոն դոլար ներդրած Լիդիանի բորսայի արժեքը 100 միլիոն ա :) Վերջը մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան
Երևանն այն քաղաքների ցանկում է, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախն են վերադառնում։ Ռիա նովոստին գրում է, որ ռեկորդակիր ուղևորների շրջանում...
Աղբյուր` Panorama.am
10:19
Թիավարության ԱԱ. Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը կիսաեզրափակչում է
Հունգարական Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ջրամատակարարման վերականգնման մասին
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մեկ օրում բռնկվել է 76 հրդեհ, մարվել՝ 270 հա տարածք
Օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի կառավարությունը բանակցում է իռլանդական «Ryanair» ցածր բյուջետային...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}