Մշակույթ 09:00 09/07/2019

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2018-2019թթ. ներկայացրել է 5 պրեմիերա

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր ամփոփել է նվագախմբի 2018-2019թթ. 13-րդ համերգաշրջանը, որի ընթացքում նվագախումբը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս հանդես է եկել բարձրարժեք համերգային ծրագրերով, փառատոներով, բարեգործական ելույթներով, կրթական նախագծերով և բազմաթիվ այլ նախաձեռնություններով։ Այա մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Սերգեյ Սմբատյանը լրագրողներին  տեղեկացրել է, որ անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախումբը Հայաստանում հանդես է եկել 34 սիմֆոնիկ, 3 կամերային համերգով՝ ավելի քան 43 հազար ունկնդիրների մասնակցությամբ։ Դուբայի օպերային թատրոնում նվագախումբն ունեցել է 5 համերգ, որոնց ներկա է եղել շուրջ 10 հազար հանդիսատես։ Բանակցություններ են վարվում մյուս համերգաշրջանի ընթացքում նույնպես Դուբայ այցելելու և ելույթներով հանդես գալու համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է առցանց տիրույթում իր ելույթների ուղիղ հեռարձակումը։ Դա հնարավորություն է տալիս կոլեկտիվի գործունեությունը ներկայացնել ամբողջ աշխարհին։ 2018-2019 համերգաշրջանի ընթացքում նվագախմբի 23 համերգ ունեցել է օն-լայն հեռարձակում, որոնց ընթացքում արձանագրվել է ավելի քան մեկ միլիոն առցանց դիտում։

Նվագախումբը կարևորում է ոչ միայն երևանյան ելույթները և այդ ելույթների առցանց սփռումն ամբողջ աշխարհում, այլև մեծ տեղ է տալիս մարզային ելույթներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Օտրի տրիո» անսամբլն անցնող համերգաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել 5 մարզերում։

Նվագախումբը հանդես է գալիս չկրկնվող երկացանկով՝ երաժշտասերներին ներկայացնելով ինչպես ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, այնպես էլ՝ հայ հեղինակների գործեր։ Հաշվետու ժամանակաշրջանում նվագախումբը կատարել է 26 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն։ Կայացել է 5 պրեմիերա։

Հայաստան են հրավիրվել ճանաչված մենակատարներ, նվագախումբը համագործակցել է նաև հայ սոլիստների հետ։ Անցնող համերգաշրջանի ընթացքում նվագախմբի հետ ելույթ են ունեցել 16 երկրի 33 մենակատարներ՝ Բորիս Բերեզովսկի, Դանիել Ռոն, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի, Գլորիա Կամպաներ, Հասմիկ Պապյան, Դենիս Շապովալով, Սերգեյ Խաչատրյան, Վահագն Պապյան, Ալեքսանդր Ռոմանովսկի, Վալենտինա Բաբոր և այլք։

Նշվել են երաժշտական արվեստի մեր երախտավորների հոբելյանները՝ Կոմիտաս-150, Արմեն Տիգրանյան-140, Ավետ Տերտերյան-90, Յուրի Դավթյան-90, Յուրի Հայրապետյան-85։
Ինչպես միշտ, նվագախումբը հանդես է եկել փառատոնային գործունեությամբ՝ իրականացնելով Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը (Տերտերյան ֆեստ), Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում։ Ներկայացվել են նաև մի շարք հատուկ ծրագրեր՝ «Հոլիվուդ նոն-ստոպ», «Խաչատրյան նոն-ստոպ», «Խաչատրյան ջազ»։ 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին, Ֆրանկոֆոնիայի 2018թ. գագաթաժողովին, «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին։

Նվագախումբը տարեցտարի հարստացնում է իր ձայնադարանը։ Անցնող համերգաշրջանում տեսաձայնագրվել է 28 համերգ, կատարվել է 29 համերգի աուդիոձայնագրություն։ Առաջիկայում նախատեսվում է ձայնագրել Ավետ Տերտերյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի 3 սիմֆոնիաներ: Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ այդ ձայնագրությունների պրոդյուսերը լինելու է 5 «Գրեմմիի» մրցանակակիր Քրիստոֆեր Ալդերը, որը համարվում է աշխարհի լավագույն երաժշտական պրոդյուսերներից մեկը։ Քրիստոֆեր Ալդերը ձայնագերել է Աննա Նետրեբկոյի ձայնասկավառակը, որը արժանացել է 2 «Գրեմմիի» մրցանակակի։ Ալդերը ձայնագրել է Կլաուդիո Աբադոյի վերջին համերգներից մեկը, որը նույնպես արժանացել է «Գրեմմիի»։

Նվագախումբն անցնող համերգաշրջանում ունեցել է երկու բարեգործական համերգ՝ աշխարհահռչակ Հասմիկ Պապյանի հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը՝ ավելի քան 3 միլիոն դրան, փոխանցվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին, և Վահան Արծրունու հետ համատեղ համերգը, որից ստացված հասույթը հատկացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի՝ ուսման վարձի վճարման խնդիրներ ունեցող ուսանողների աջակցությանը։  

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին, որոնք ուղղված են երիտասարդ սերնդի մշակութային դաստիարակությանը։ 2018թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ մեկնարկեց ԴասA կրթական նախագիծը Երևանի ավագ դպրոցներում։ Նախագծի շրջանակներում աշակերտների համար իրականացվել են դասընթացներ դասական երաժշտության մասին՝ նրանց հրավիրելով նաև համերգների։ 2018թ. նոյեմբերից 2019թ. մայիս ամիսներին շուրջ 14 հազար աշակերտ մասնակից է դարձել ԴասA ծրագրին։ ԴասA-ն մեծ արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս։ Այժմ դիտարկվում է ծրագրի բովանդակության կատարելագործման և շարունակականության ապահովման հարցը։ Ի դեպ, բրիտանական հեղինակավոր Rhinegold Publishing պարբերականը մի քանի օր առաջ, հղում անելով ԴասA-ին, առաջարկել է Անգլիայի դպրոցներում երաժշտությունը ներմուծել որպես այլընտրանքային կրթություն։ Սա մեծագույն հաջողություն է, տեղեկացրեց Սերգեյ Սմբատյանը։ 

Նվագախմբի գործունեությունը լայնորեն լուսաբանվել է համաշխարհային և հայաստանյան մամուլում։ Միջազգային մամուլը 13 անդրադարձ է կատարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հայաստանյան լրատվամիջոցները շուրջ 1300 անդրադարձ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վերաբերյալ, այդ թվում արվել է 19 հեռուստահարցազրույց, 55 հեռուստառեպորտաժ, 23 ռադիոանդրադարձ, 116 հարցազրույց օնլայն և տպագիր հարթակներում և այլն։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը անցնող համերգաշրջանում ձեռք է բերել նոր գործընկերների, որոնց  հետ գործակցությունը նոր մակարդակի կբարձրացնի նվագախմբի աշխատանքները։ 2019 թվականից միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage երաժշտական միջազգային գործակալությունը։

2019 թվականից նվագախումբը գործունեություն է ծավալում «Իմ քայլը» հիմնադրամի «Դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության աջակցությամբ։

Հուլիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցնող համերգաշրջանի ամփոփիչ համերգը. կհնչի ամենառոմանտիկ սիմֆոնիաներից մեկը՝ Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:57
Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
Քիչ անց  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
12:28
Վանեցյանի հրաժարականի պատաճառն իմանալով իմ ՕԳԳ-ն չի բարձրանալու. «Իմ քայլ»-ական
«Վարչապետի խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի հայտարարության տեքստին, ավելացնելու բան չունեմ»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան
«Բնականաբար մենք իշխանության ներքին որևէ բանի չենք տիրապետում, բայց այսպես կոչված մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն...
Աղբյուր` Panorama.am
12:21
Երեք տասնամյակ նկուղում ապրող ընտանիքը նոր տուն ունի
Սոցիալապես անապահով ընտանիքի տան խնդիրը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում
Աղբյուր` Panorama.am
12:12
Մարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարինե Լը...
Աղբյուր` Panorama.am
12:07
Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ սելֆի անելու արգելքի համար
Վենետիկում զբոսաշրջիկը հարձակվել է գոնդոլավարի վրա,ով նրան թույլ չի տվել լուսանկարվել գոնդոլայի վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:59
Շենգավիթի դատարանի առջև կրկին մարդաշատ է
Այսօր ժամը 13:00-ին կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։
Աղբյուր` Panorama.am
11:58
Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:54
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը. տասնյակի բախումը
Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին: Միայն 10 թեկնածուներ էին համապատասխանում առաջադրված պահանջներին...
Աղբյուր` Panorama.am
11:43
Մարտիրոս Սարյանի անվանական աստղը բացվել է Ռոստովում
Ռոստովում օրեր առաջ բացվել է հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղը։ Սարյանը ծնվել է Ռուսաստանում՝ Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները
Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ)  պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում...
Աղբյուր` Panorama.am
11:27
Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև...
Աղբյուր` Panorama.am
11:20
ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում
«Ներիշխանական որոշակի պրոցեսներ ենք տեսնում, իսկ գնահատական տալու համար պետք է բացվեն բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչեցին այս...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռումինացի հեռուստահաղորդավարին տուգանել են Սերենա Ուիլյամսին կապիկի հետ համեմատելու համար
Ռումինիայի խտրականության դեմ պայքարի ազգային խորհուրդը (CNСD) տուգանել է լրագրող Ռադու  Բանչուին  ավելի քան 1800 դոլարով` ամերիկացի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Իրանական հինավուրց կայսրությունը հանգիստ սպասում է չինական 280 միլիարդ դոլարի ներդրմանը. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ Իրանը հստակորեն ահազանգում էր, որ իրանական...
Աղբյուր` Panorama.am
11:05
Նովոսիբիրսկի՝ վտանգավոր վիրուսներ պարունակող լաբորատորիայում պայթյուն է տեղի ունեցել
Նովոսիբիրսկի «Վեկտոր» վիրուսաբանական կենտրոնում, որտեղ պահվում են վտանգավոր վիրուսներ, ինչպիսիք են ջրծաղիկը և էբոլան, երկուշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հայուհու միջազգային ձեռքբերումը անձնական պայքարի և կյանքում հաջողության հասնելու իրական օրինակ է
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
10:51
Իդլիբ, ամերիկյան ուժեր, տարածքային ամբողջականություն.Պուտինի, Էրդողանի և Ռուհանիի բանակցությունների արդյունքները
Սեպտեմբերի 16-ին Անկարայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռուհանիի միջև տեղի ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Վարչապետն աշխատանքային այց կկատարի ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Բենքսիի աշխատանքը հնարավոր է վաճառվի ռեկորդային գնով
Փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը, որում պատկերված են բրիտանական խորհրդարանի անդամները` «Այլասերված խորհրդարան», հնարավոր է դառնա...
Աղբյուր` Panorama.am
10:31
Աբուլ և Շահոր ամրոցները կներկայացվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Հնագիտական հետազոտություններ են սկսվել են Աբուլ և Շաորի ամրոցների մոտակայքում, որոնք իրականացվում են Վրաստանի մշակութային ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները կիրագործվեն 2020թ-ի առաջին կիսամյակից
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Փոխվարչապետի գրասենյակից...
Աղբյուր` Panorama.am
10:18
Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից. Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ գրառում է կատարել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:13
Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը ևՄաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակ...
Աղբյուր` Panorama.am
10:07
Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Այսօր առավոտյան Իսրայելում բացվել են ընտրական տեղամասերը և անցկացվում են երկրի պատմության մեջ Քնեսեթի առաջին կրկնակի ընտրությունները։ Ապրիլին...
Աղբյուր` Panorama.am
10:04
Վարչապետի որդին գտնվում է հերթական արձակուրդում. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի վարչապետ մամուլի  քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի որդին գտնվում է հերթական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Հրապարակ». Պաշտոնանկությունների շքերթ է մեկնարկելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում կլինի՞, թե՞ ոչ, իսկ կլինե՞ն արդյոք բանակցություններ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին:...
Աղբյուր` Panorama.am
09:56
«168 Ժամ». Ո՞վ է հաջորդը
«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
11:34 16/09/2019

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}