ԱՄՆ-ը զգուշացնում է Թուրքիային՝ հետևանքները բացասական են լինելու.
Ռուսաստանի կողմից առաջիկա օրերին Թուրքիային մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն, եթե ռուսական համակարգերը հանձնվեն թուրքական կողմին։
Հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը՝ նշելով. «ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը Թուրքիային մատակարարվելիք S-400-ների հարցում։ Եթե ռուս-թուրքական պայմանագիրն ավարտին հասցվի, ապա Անկարայի համար բացասական հետևանքներն անխուսափելի կլինեն»։
Ամերիկացի պաշտոնյան հիշեցրել է, որ կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ CAATSA օրենքի շրջանակներում:
CAATSA - պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական համակարգերը թուրքական կողմին կհանձնվեն մինչև հուլիսի առաջին կեսը։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ թուրք նախարարի՝ F-35-երի ծրագրից Թուրքիային դուրս թողնելը կվնասի ԱՄՆի-ին ու ՆԱՏՕ-ին
- ՆԱՏՕ. «S-400-ները և F-35 կործանիչները չենք տեղակայելու միևնույն վայրում»
- ԱՄՆ-ն կասեցնում է F-35-երի պահեստամասերի մատակարարումը Թուրքիային