ԱՄՆ-ում հայ զույգը հայտնվել է դատական գործընթացում՝ իմանալով, որ իրենց սաղմից ուրիշ կին է որդի ունեցել
ԱՄՆ-ում բնակվող հայ զույգը՝ Անի ու Աշոտ Մանուկյանները, դատի են տվել Լոս Անջելեսի պտղաբերության կլինիկային, երբ պարզել են, որ կլինիկայում իրենց արտամարմնային բեղմնավորված սաղմը պատվաստել են այլ կնոջ։ Այս մասին գրում է BBC-ն։
Կինը զույգ երեխաներ է լույս աշխարհ բերել մարտին և միայն ԴՆԹ թեստերն են պարզել, որ երեխաները կապված չեն ոչ մոր հետ, ոչ էլ միմյանց հետ։
Անին ու Աշոտը, դատական գործընթացի արդյունքում այժմ ստացել են երեխաներից մեկի խնամակալությունը։ Անի Մանուկյանին արտամարմնային բեղմնավորում կատարել էին 2018թ․-ի օգոստոսին մեկ այլ սաղմով, որը կարծել են իրենցն է, սակայն այն անցել է անհաջող։
Կլինիկային դատի է տվել նաև Նյու Յորքից մյուս զույգը, որը 100 հազարավոր դոլարներ է ծախսել երեխա ունենալու համար։
«Կլինիկան թալանել է ինձ, զրկել իմ սեփական երեխային կրելու հնարավորությունից»,-այսօր մամուլի ասուլիսին ասել է Անի Մանուկյանը։
Զույգ երեխաներից մյուսն էլ մեկ այլ զույգի սաղմ է եղել։ ԴՆԹ թեստերի ու տեղի ունեցած սխալմունքների մասին տեղեկացրել է կլինիկան։
Այս ամենն իմանալով Անին հայտնվել է սթրեսային ու հոգեբանական ծանր վիճակում։
Նշվում է, որ «CHA Fertility Center» կլինիկան համարվում է լավագույններից մեկն աշխարհում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ