Իրանական նավերը փորձել են բռնագրավել բրիտանական նավթային տանկերը
Իրանական 5 ռազմական նավերը հուլիսի 10-ին Պարսից ծոցում փորձել են բռնագրավել բրիտանական նավթային տանկերը։ Այս մասին, ինչպես գրում է CNN-ը, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։
Նշվում է, որ բրիտանական Heritage տանկերն Պարսից ծոցից անցնելիս է եղել Հորմուզի նեղուցով, որն նրան են մոտեցել իրանական նավերը՝ հանձնարարելով փոխել ուղղությունը և կանգնել իրանական ջրերեի մոտ։
Այդ ժամանակ ամերիկյան պդանավը մոտեցել է ու տեսագրել տեղի ունեցողը, որը, սակայն, CNN-ը չունի։
Բրիտանական նավթային նավին ուղեկցելիս է եղել նաև Բրիտանիայի Royal Navy-ի ռազմական ֆրեգատը, որը զգուշացում է տվել իրանական նավերին հեռանալ, ինչն էլ նրանք արել են։
Հիշեցնենք, որ օրերս Բրիտանիան բռնագրավել էր Իրանի նավթային նավը Ջիբրալթարում, որը կասկածվում է Սիրիային նավթ մատակարարելու մեջ՝ ԵՄ պատժամիջոցների խախտմամբ: Այդ քայլն առաջացրել է Թեհրանի բարկությունը և կարող է ուժեղացնել առճակատումն Արևմուտքի հետ: Իրանն այս քայլն անվանել էր ծովահենություն։