Մատեո Սալվինին հերքում է Պուտինի կողմից իր ընտրարշավի հովանավորումը
Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին կտրականապես հերքում է Մոսկվայի կողմից իր կուսակցությանը ֆինանսավորելու մեղադրանքները։ Այս մասին գրում է euronews-ը։
«Ոչ մի ռուբլի, ոչ մի եվրո, ոչ մի դոլարը, ոչ էլ մի լիտր օղի»,-ասել է Սալվինին, ում համարում են Եվրոպայի Թրամփ:
Ավելի վաղ BuzzFeed պորտալը հրապարակել է աուդիո ձայնագրությունների հատվածներ: Հեղինակների պնդմամբ, անցյալ տարվա հոկտեմբերին Մոսկվա Սալվինիի այցի ժամանակ «Մետրոպոլ» հյուրանոցում հանդիպել են երեք ռուս և երեք իտալացիներ, որոնցից մեկը Սալվինիի կուսակցության անդամ, Լոմբարդի-Ռուսաստան ասոցիացիայի ղեկավար Ջիանլուկա Սավոինին է եղել։
«Մենք ունենք դաշնակիցներ: Մենք, իրոք, ցանկանում ենք սկսել մեծ դաշինք այս գործընկերների հետ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի օգտին: Բայց ոչ Ռուսաստանի համար հանուն Ռուսաստանի, այլ հանուն իրենց երկրների: Որովհետև Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կօգնեն մեր երկրներին»,-ասվում է ձայնագրությունում:
Իտալացի լրագրողները փետրվարին անդրադարձել էին այս թեմային: Այդ ժամանակ Espresso շաբաթաթերթը խոսել էր «Լիգա» կոըսակցության ֆինանսավորման մասին նավթային պայմանագրերի միջոցով և նույնիսկ անվանել կոնկրետ ընկերությունների Իտալիայից և Ռուսաստանից: Այդ ժամանակ ևս նրանց ներկայացուցիչները հերքեցին տեղեկությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ