Ռոշբլուանն անընդունելի է համարում Արցախի հետ բարեկամության խարտիաների չեղարկումը
«Որպես նախկին պատգամավորի, խորհրդարանի պատվավոր անդամի և Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախկին հիմնադիր նախագահի՝ ինձ համար անընդունելի է վարչական դատարանների կողմից Ֆրանսիայի և Արցախի միջև ստորագրված հինգ բարեկամության խարտիաների չեղյալ համարումը»,- ասված է Ֆրանսիայի ԱԺ նախկին պատգամավոր, Ֆրանսուա Ռոշբլուանի հայտարարության մեջ։
Նա հիշեցրել է, որ արցախցիները մեկուսացված ու շրջապատված են և հարևան Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառնում է նրանց։
«Բաքվի համար այս խարտիաների չեղարկումը նշանակում է, որ Ֆրանսիան հավանություն է տալիս Արցախի նկատմամբ ուժ կիրառելու նրանց սպառնալիքներին», -նշել է պատգամավորը և կոչ արել իր բոլոր բարեկամներին, ՏԻՄ անդամներին, ԱԺ պատգամավորներին ու սենատորներին շարունակել անվերապահ աջակցել Արցախին։
Նա մտահգություն է հայտնել նաև Ֆրանսիայի ԱԳՆ պահվածքի հետ կապված՝ ափսոսանք հայտնելով, որ Ֆրանսիայի ձայնը թուլացել է Հարավային Կովկասում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից
- Վալանսի քաղաքապետ․ Վերահաստատում եմ իմ աջակցությունն Արցախին ու նրա ինքնորոշմանը
- Ֆրանսիայի դատարանը չեղարկել է Առնուվիլի ու Արցախի գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ