Երևանում տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար հարմարեցված 25 ավտոբուսից միայն մեկն է անխափան
Երևան քաղաքում 2015-2016 թթ. թվով 25 ավտոբուսներ համալրվել էին վերելակներով տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար, սակայն դրանցից միայն մեկն է անխափան աշխատում, մյուսները խափանված են, վնասված, անգործունակ վիճակում են։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության «Մատչելի տրանսպորտ» ծրագրի ղեկավար Վարդուհի Արամյանը։
Նա նշեց, որ իրենք դիտարկել են 2014-2016 թվակաների Երևանում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձնաց համար տրանսպորտային միջոցների հարմարեցման համար իրականացված ծախսերը, դրանց արդյունավետությունը, փաստացի իրականացվող ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Դիտարկման արդյունքում պարզել են, որ ավտոբուսները վերելակներով համարելու համար նախատեսված մոտ 90 միլիոն դրամի անարդյունավետ ծախս է կատարվել, գումարը փոշիացվել է։
Նա նշեց, որ վերելակներ էին տեղադրվել 14, 20, 22, 28 երթուղիներում, որոնք հաճախ են խափանվել։ Վերելակները տեաղադրվել են Չինաստանից Երևանին նվիրված ավտոբուսների վրա։
«Չինաստանի գործարանից հարցմանն ի պատասխան ասել են, որ ավտոբուսները վերելակների համար նախատեսված չեն, նման բան չէր կարելի անել, որովհետև ստիպված են եղել ավտոբուսների վրա փոփոխություն անել։ Մեզ մոտ մայթերը նախատեսված չեն այդպիսի շահագործման համար, բացի այդ՝ վերելակները շատ դադաղ էին բացվում, փակվում, երկու րոպե էր անհրաժեշտ լինում։ Արդյունավետությունը ցածր էր։
Մեր հարցին, թե ինչո՞ւ դա արվեց, պատճառաբանել են, որ հանրային պահանջը գեադասվեց անվտանգությանը։ Այսպիսի բան չպետք է թույլ տրվել, դա ամենևին անվտանգ չէր ոչ մեկիս համար, բայց դա գիտակցվում է որպես հանրային պահանջ»,- ասաց Վ. Արամյանը։
«Հայկական ճամբար» ՀԿ նախագահ, ծրագրի փորձագետ Սամվել Ռոստոմյանն ասաց, որ 2015 թվականին էր հայտարավել երթուղայիններում վերելակների տեղադրման մրցույթ, մեկ ընկերություն էր մասնակցել։
«Հենց տեղադրելուց հետո արդեն խնդիրներ էին առաջացել։ Մեր քաղաքի պայմաններում չեն աշխատում։ Փորձել են վերանորոգել, 12 միլիոն դրամ են ծախսել դրա համար»,- ասաց նա։
Ս. Ռոստոմյանի խոսքով, մինչև քաղաքը նման երթուղայինների համար հարմարեցնելը, որպես ժամանակավոր տարբերակ կարող է լինել ոչ մշտական թեքահարթակների տեղադրումն ավտոբուսների վրա։
Արև Մելքոնյանն օգտվել է վերելակով ավտոբուսներից, սակայն քիչ, քանի որ չէր իմանում, թե որ կանգառում որ ժամին է լինելու։ Իսկ երբ զանգել ու հարցրել են դիսպետչերին, որևէ հստակ պատասխան չեն ստացել՝ «սպասեք կգա»։
«Արգելակման ժամանակ սայլակները շարժվում էին, անհարմարություն էր պատճառվում կանգնած ուղևորներին։ Կային վարորդները, որոնք բարեհամբույր էին, համբերատար, կային վարորներ, որոնք ասում էին՝ «մեր մեքենան բեռնատար չի, ձեր փոխարեն ութ հոգի ավելի մարդ կվերցնեի»։
Ուղևորներից դժգոհություններ հիմնականում չեն եղել։ Այն, որ ասում են՝ դժգոհում են, չեն ուզում այդպիսի մարդկանց տեսնել, սպասեցնում են, ուշացնում են, ոչ մի անգամ նման բողոք չի եղել, դա ընդամենը քաղաքապետարանի և քաղաքային իշխանության կողմից արդարացում է»,- ասաց Արևը։
Հարակից հրապարակումներ`
- Ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը
- Պետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արժանապատիվ իրացումը. ՄԻՊ
- Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները
- Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդրով զբաղվող ՀԿ նախագահը խոշոր չափերով յուրացում է կատարել
- Մշակութային օջախները պետք է մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում