Հասարակություն 11:28 11/07/2019 Հայաստան

Բռնոցի Երևանի փողոցներում

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ում պաշտոնավարումն ավարտվում է աշնանը, ով նախորդ օրը  Բաքվում կարևորել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ով Երևանին կոչ արեց խաղաղության  նախապատրաստվել՝  հուլիսի 10-ին ճաշեց Հյուսիսային պողոտայում․այն Հյուսիսային պողոտայում, որ կառուցել էր Ռոբերտ Քոչարյանը։ Նրան ուղեկցում էր Փաշինյան Նիկոլը, ով Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ մեկ տարի շարունակ ոտնակոխ է  անում օրենք ու օրինականություն՝  փակի տակ պահելով  Ռոբերտ Քոչարյանին։

Հյուսիսային պողոտայում էին նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, ովքեր  ուզում էին Տուսկին տեղեկացնել ՀՀ երկրորդ նախագահի դեմ ապօրինությունների մասին և իրենց մտահոգությունները հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում նրա հնչեցրած թեզերի առումով։ Այնտեղ էին նաև  ՀՀ հպարտ ոստիկանները, ովքեր չարաշահելով իրենց իրավունքները՝ երեք-չորս պատով արգելում էին ցուցարարներին  մոտենալ եվրոպաշտոնյային ու Նիկոլին։  Իհարկե Տուսկը հեռվից էլ տեսավ  ՀՀ  էքս-նախագահի  նկարներով պլակատները,  լսեց «վենդետա» վանկարկումը և հատուկ իր համար անգլերենով  հնչող լոզունգները։ Փաշինյան Նիկոլն էլ երևի գեղավարի մտածեց՝ թող տեսնի ինչքան ժողովրդավար ենք․․․ հոգ չէ, որ հրապարակավ իրեն վախկոտ ու խաբեբա անվանեցին, իսկ աջակիցների հետ կապ չունեցող մի  քաղաքացի բղավեց նրա երեսին՝   «մարտի 1-ի կազմակերպիչը դո՛ւ ես»։

Պարզ տրամաբանությամբ, եթե Փաշինյանը մի փոքր  քաղաքական հոտառություն ունենար՝ Հյուսիսային պողոտայում չէր կերակրի խավիարասեր Տուսկին՝ իմանալով, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ցույց ու երթ են անելու։  Չէի՞ն զեկուցել, թե ներքուստ մնացել էր մեկ տարի առաջվա ամբոխ կառավարելու իր մագնետիկ ուժի հուշերում։  Ցանկացած դեպքում հաշվարկը սխալ էր, որովհետև Նիկոլն ու  իր  մերձավորները ստիպված են ընդունել, որ  պարոն Քոչարյանի աջակիցները ամբոխ չեն։ Նրանք հասարակության խիղճն ու ոգին են, որ թույլ չեն տա երկիրը քաոսի վերածել, քանի որ հիանալի հասկանում են՝ ճնշված ու կամակատար դատաիրավական  համակարգը պետության կործանման ամենաուղիղ ճանապարհն է։ 

Վառ վկայությունն են  օրվա «զարդը» հանդիսացած Երևանի կենտրոնում քրտնաջան վազվզող ոստիկանները։ Ցուցարաների թիվը գրեթե 6-7 անգամ գերազանցող ոստիկանները արգելում էին ազատ քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ փակելով նրանց ճանապարհը և  հարկ չհամարելով անգամ սպառիչ իրավական բացատրություն մոգոնել։ Երևի ավելի ազնիվ կլիներ միանգամից հայտարարել՝  «սև հակահեղափոխականների մուտքը  Հյուսիսային պողոտա այսօր արգելված է»։

Գնալով ավելի ակնհայտ է դրսևորվում հայ ոստիկանների խտրական վերաբերմունքը  ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ ԼԳԲՏ կողմից ծեծ ուտող ու Գասպարիի հայհոյանքը  հանդուրժող ոստիկանը լկտի գոռոցով քաշքշում է Ռոբերտ Քոչարյանի աջակցին ու աջակցուհուն։  Ախր ո՞ւմ եք ումից պաշտապանում։ Իսկ նույն ոստիկանը պատրա՞ստ է վաղը իր տղային տեսնել ուրիշ տղայի հետ համբուրվելիս, և իր վրդովմունքին ի պատասխան լսել՝ «բա դո՞ւ չէիր  նրանց ու նրանց տերերին պաշտպանում»։

Հետաքրքիր է, որ առնվազն վերջին  5-6 տարիներին  տարբեր կարգի ցուցարարների հետ լավ լեզու գտնող Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետ դառնալով՝ ենթականերին չի փոխանցել  իր բանակցային հմտությունները։ Ափսոսո՞ւմ է, թե՞ իրականում  իրեն հրաման տվողներն էին խելացի։ Մնում է միայն գժական հրամաններ  կատարելով՝ ոստիկանները սև-սպիտակ գծանշումներ անեն Երևանի  փողոցներում, խանութներում, բանկերում և ամենուր․․․ վերջում էլ Սևերի համար գետո սարքեն։ Երազում չե՛ք տեսնի։ Ավելին՝ յուրաքանչյուր նման ծայրահեղացված ու անհեռատես արարք ավելի է մոտեցնում այս լակոտոկրատիայի վախճանը։

Բարդ օր էր հուլիսի 10-ը։ Հակառակի պես էլ էներգետիկ  համակարգի խոշոր  վթարի հետևանքով համատարած հոսանքազրկումներ եղան, ինչն  ավելի ուժգնացրեց  90-ականների դաժան հիշողությունների  հոսքը։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:30
Տերյանական օրը՝ Գանձայում
Տոնը նշվում է 53-րդ անգամ։
Աղբյուր` Panorama.am
20:24
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան...
Աղբյուր` Panorama.am
20:21
Որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը
Ոստիկանության Գավառի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 16-ամյա Հովհաննես Հայրապետյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ը կնվազի
Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-27-ը հյուսիային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
20:00
S-400-ների որոշ մասեր կարող են արտադրվել հենց Թուրքիայում
Ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի որոշ մասեր Թուրքիայում արտոնագրված կերպով արտադրելուն միտված հանդիպումներն ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
19:51
ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները: ՀԱՕԿ լրատվականի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվել է Ռուսաստանում հայոց լեզվի ուսուցման խնդիրը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել...
Աղբյուր` Panorama.am
19:36
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:26
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ
Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել։
Աղբյուր` Panorama.am
19:15
Գեղարքունիքի մի քանի համայնքում վաղը ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
19:02
Թուրքիայի պատմության մեջ դոլարի կեղծման ամենախոշոր դեպքն է արձանագրվել
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասի տպարաններից մեկում հայտնաբերվել է շուրջ 271 միլիոն 150 հազար կեղծ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:51
Գյումրիում պայթյունից տղամարդը ստացել է վնասվածքներ
Նախօրեին ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք,...
Աղբյուր` Panorama.am
18:43
Փաշինյանը Զելենսկուն ուկրաիներենով է շնորհավորել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբոլգում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նրա ղեկավարած...
Աղբյուր` Panorama.am
18:36
Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ այսօրվանից դադարեցվում են։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:26
Կարծախում նշվել է Ջիվանու օրը
Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում հուլիսի 20-ին նշվել է Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է  Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ...
Աղբյուր` Panorama.am
18:11
Բեդուիներին հյուր
Եգիպտոսի ծովափնյա Հուրգադա քաղաքից «Արաբական անապատ» հայաստանցի մոտ երեք տասնյակ լրագրողներին հասցրեցին երեք ջիպերը։ Անապատը...
Աղբյուր` Panorama.am
18:02
Լև Սարգսյան. Մեջքի վնասվածքով էի մասնակցում ԱԱ-ին
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդները ավարտել են իրենց ելույթները:ՀԱՕԿ լրտվականի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:49
Համայում յոթ խաղաղ բնակիչ է զոհվել
Սիրիայի արևմուտքում Համա նահանգի հյուսիսում առնվազն յոթ մարդ է զոհվել ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետևանքով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ռուբեն Բաբայանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և արդար դատական համակարգ ունենալու մասին
«Մեզ իսկապես պետք է ունենալ արդար դատաիրավական համակարգ, և ավելին ասեմ մենք երբեք այդպիսի համակարգ չենք ունեցել՝ խոսքը չի գնում համակարգի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Պատանի բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Կրտսեր տարիքի բռնցքամարտի պատանիների Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի և Նվեր Վարդանյանի գլխավորությամբ շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լուկաշենկո. Ուկրաինան՝ Եվրոպայի «ընդհանուր դժբախտությունը»
«Ես շատ լավ գիտեմ ուկրաինացի ժողովրդին և այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, այդ ժողովուրդը դրան արժանի չէ»։
Աղբյուր` Panorama.am
17:05
Արտախորհրդարանական կուսակցությունները կառավարությունից պահանջում են հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից
Արտախորհրդարանական մի քանի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
16:53
Իրանում 17 ամերիկացի լրտեսներ են ձերբակալվել
Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ ներգրավված 17 անձինք են ձերբակալվել։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ոստիկանությունը՝ Էջմիածնում շների սպանդի մասին
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել թափառող շների սպանդ իրականացնելու հրապարակման մասին։ «Վերջերս «Դինգո թիմ»...
Աղբյուր` Panorama.am
16:39
Հասմիկ Պապյան. Չեմ հասկանում, թե տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում Մաթևոսյանի թանգարանի դեպքում
«Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք...»։
Աղբյուր` Panorama.am
16:30
Բիզնես-առաջադրանքը՝ նորարար մտքի խթանման միջոց. ՎիվաՍել-ՄՏՍ
«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ՝ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Առաջիկայում չի նախատեսվում «Որդան կարմիր» մշակութային տարրի վերաբերյալ հայտ ներկայացնել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային...
Աղբյուր` Panorama.am
16:09
Փաշինյանն արձակուրդ է մեկնում
Հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը։
Աղբյուր` Panorama.am
15:57
Չկալովկայի նախկին ղեկավարը համայնքին շուրջ 3․4 մլն դրամի վնաս է պատճառել
Օրերս Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}