Տնտեսություն 20:30 11/07/2019 Հայաստան

2019 թ. առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի

Կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու մասին:

Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի  քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արդեն սկսել է համաձայնագրի վավերացման գործընթացը և նախատեսում է մոտ 1 ամսվա ընթացքում ավարտել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու՝ վերջին նոտայի փոխանակման օրվանից հետո:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը զբոսաշրջային կապերի զարգացման համատեքստում. «Երեկ դռնփակ նիստում նաև այս թեման ենք քննարկել՝ ոչ թե Չինաստանի հետ կապված, այլ ընդհանրապես տուրիզմի ոլորտում: Կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեր տեղեկություններով և վերլուծություններով, զբոսաշրջության ոլորտում շատ դրական տեղաշարժեր ունենք: Կարող եմ մի վիճակագրություն բերել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով Հայաստանի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Ընդ որում, հիմա նաև համատեղ աշխատանքի և Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք: Պարոն Օսիպյան և պարոն Վանեցյան, իրավակարգը նույնպես շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար: ՀՀ-ում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Վարչապետի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը որոշ մանրամասներ է ներկայացրել արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների վերաբերյալ:

Ըստ նրա՝  2019 թ. հունվար-հունիսին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս, զբոսաշրջային գործակալություններում՝ 36 տոկոս: 12.3 տոկոսով՝ 85 հազարով, աճել է զբոսաշրջիկների թիվը:

ԿԲ նախագահի խոսքով՝ սա ոչ թե թաքցված տուրիզմ է, այլ մեթոդաբանության փոփոխության արդյունք, որի շուրջ համատեղ աշխատանքը գործընկեր կառույցների հետ շարունակվում է: Ա. Ջավադյանը նշել է, որ այդ մեթոդների կիրառմամբ 2019 թ. առաջին կիսամյակում ծախսվել է 115-120 մլն դոլար ավելի, ինչով էլ նաև բացատրվում է ակտիվությունն ու առաջարկը արտարժույթի շուկայում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության երեկ կայացած դռնփակ նիստում մեթոդաբանության հարցը ևս քննարկվել է, և Զբոսաշրջության կոմիտեի կողմից վարվող վիճակագրության մեթոդաբանությունը թարմացման կարիք ունի՝ ավելի ճշգրիտ տեղեկատվություն և ցուցանիշներ ունենալու համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:03
Քննչական մարմիններն ինչո՞ւ են հապաղում և որտեղ է թաղված շան գլուխը. Աննա Կոստանյան
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ իրավապահ մարմինները կառաջնորդվեն բացառապես երեխայի շահի պաշտպանությամբ և առաջնահերթությամբ և զերծ են...
Աղբյուր` Panorama.am
17:58
Մանկապարտեզներում թերություններ են հայտնաբերվել
Կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 1-ի վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչականմարմնի մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Այս աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արցախի նախագահը Սամվել Բաբայանին հիշեցրել է երկրորդ կետի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր  հանդիպել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
17:42
Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք,...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի անցակետ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հանրային նշանակության տարբեր վայրերում կատարվել է 1168 վարակազերծում
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ նախարարության հաղորդմամբ, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մեր հնգյակը՝ առաջին 100-ի ցանկում
Շախմատի միջազգային ֆեդերացիան  /ՖԻԴԵ/  հրապարակել է դասակարգման նոր  աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Արցախի ԱԽ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին:  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:12
50 նամակ, 50 ժպիտ. Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան
Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ կտնկվի. ՇՄՆ փոխնախարար
«Վերջին տվյալներով 1 մլն 950 հազար ուռենու կտրոն արդեն տնկված է և աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի»,- այսօր հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
17:01
Քոչարյանի փաստաբանի հուշումը. Այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման
«Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման»։ Panorama.am-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՀՀ ՊՆ. Հայկական Զինուժը միայն պատասխանում է հակառակորդի սադրանքներին
Համացանցում տեսանյութ է տարածվել ու տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա։...
Աղբյուր` Panorama.am
16:52
Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:45
Մենք նույնիսկ առաջին ալիքի պիկին չենք հասել, և մեզ շատ ծանր օրեր են սպասվում. Զոհրաբյան
«Սահմանադրությունը նշում է, որ արտակարգ դրությունը ԱԺ-ի վրա չի ազդում, և մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը, բայց այդուհանդերձ,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Օրբելյանը՝ դատախազին. Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար
«Դատական գործընթացը ձգձգելու խնդիր չունենք։ Ավելին ես չտեսա, որ ինչ-որ մեկը հայտարարություն աներ ձգձգելու մասին, երբ պարոն Քոչարյանը...
Աղբյուր` Panorama.am
16:36
18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական...
Աղբյուր` Panorama.am
16:31
Անմեղության կանխավարկածի իրավունքը ոտնահարելը դառնում է օրինաչափություն. Սամսոնյան
«Քննչական մարմինները դատավարության կողմերին չեն ներկայացնում իրենց ամբողջական իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն,...
Աղբյուր` Panorama.am
16:26
Մարմարաշենում ֆուտբոլի ժամանակ ծագած բանավեճն ավարտվել է սպանությամբ
2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է...
Աղբյուր` Panorama.am
16:23
Հոլիվուդի Փառքի ճեմուղում կոտրել են Թրամփի աստղը
Անհայտ անձինք Հոլիվուդի Փառքի ճեմուղում կոտրել են նախագահ Դոնալդ Թրամփի աստղը: Երաժշտական բիզնեսի ակադեմիայի էջում տեղադրվել է համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
16:17
Արցախի ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաներին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
16:11
Իրանը Ուկրաինային չի հանձնի խոցված ինքնաթիռի «սև արկղերը»
Իրանի իշխանությունները հրաժարվել են Ուկրաինային հանձնել հունվարին Թեհրանի մոտակայքում կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերը»։...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ
Ամերիաբանկը, կարևորելով մարզերում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, ինչպես նաև երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. «Փաստինֆո»
Դեպքի վայրում հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցներում եղել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը
Աղբյուր` Panorama.am
15:46
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը հիվանդանոցից դուրս է գրվում
Երեխաների պաշտպանության օրը՝ 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատև բուժումից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:40
Արցախի նախագահի թեստի արդյունքը բացասական է
Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գլխավոր դատախազը չբացառեց, որ կարող են բողոքարկել Ռ.Քոչարյանի վերաբերյալ դատարանի վերջին որոշումը
«Հույս ունեմ, որ այսօր մենք կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրանց հիմնավորումներին և քրեակատարողական ծառայությունների մեր...
Աղբյուր` Panorama.am
15:32
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանների փաստով դեռ նյութեր են նախապատրաստվում
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով նյութերի նախապատրաստումն այս պահին շարունակվում է։ Panorama.am-ը տեղեկացավ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}