Հասարակություն 12:18 11/07/2019 Հայաստան

Կարգազանց վարորդների նկատմամբ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել. Նիկոլ Փաշինյան

Ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն։ Այս մասին այսօր գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթ տեղի ունեցած ողբերգական վթարներին, որոնց հետևանքով մեծ թվով զոհեր ունեցանք։

Վարչապետը նշեց, որ ոստիկանությունը օրենքի նոր նախագիծ է մշակել, որի նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է:

«Այսինքն՝ այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է  երթևեկությունից  ընդհանրապես հեռացվեն: Նախագիծն Ազգային ժողովում է, կարծում եմ՝  ԱԺ-ի հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  այդ հարցով կառավարությունն ու ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ. «Հիշում եք՝ մի անգամ այդ թեմայով խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ  հնարավորություն պիտի ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որ քաղաքացիները նույնպես երթևեկության կոպիտ խախտում արձանագրել և ոստիկանություն ուղարկել կարողանան։ Ես տեղյակ եմ, որ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ՀԿ-ների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, ինչին տեղյակ է նաև ոստիկանությունը»: 

Ըստ Փաշինյանի՝ քաղաքական կամքը և որոշումը կա, այստեղ հարցն այդ որոշման տեխնիկական մասը ապահովելն է, ուստի պետք է  համապատասխան ծրագրային ապահովում լինի, որ այդ գործողություններն ինչ-որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ:

Նա միաժամանակ ասաց, որ ճանապարհային երթևեկության նկատմամբ պետք է լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն։

«Իհարկե հասկանալի է, որ հատկապես 2018-2019թթ. Հայաստանում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, աներևակայելի թվով ավտոմեքենա կա, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, դա իր հերթին բերում է մարտահրավերներ։ Դրանց արձագանքը պետք է լինի այն, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ:  Վերջին դեպքերը ցույց տվեցին՝ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մեր երեխաների, մեր հայրենակիցների անվտանգության և առողջության մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին հիշեցրեց նախկինում տեղի ունեցած նմանատիպ վթարների մասին՝ վստահեցնելով, որ բոլոր դեպքերով ուսումնասիրություններ են իրականացվում:

Նա չբացառեց, որ իրենց գործողություններում կան թերացումներ։

Անդրադառնալով Զոդի կամրջի վրա տեղի ունենցած ողբերգական վթարին՝ ոստիկանապետն ասաց, որ կամրջի վրա անթույլատրելի է վազանց կատարել։

Վալերիյ Օսիպյանը նաև թվեր ներկայացրեց՝ նշելով, որ վերջին տասը տարում վթարների և զոհերի թիվն ավելանում է. «Օրինակ՝ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ՝ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր»:

Նա նույնպես փաստեց, որ Հայաստան մեքենաների աննախադեպ հոսք կա: Մասնավորապես, որ 2017թ-ին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73562, 2018թ-ի վեց ամիսներին՝ 28 954, իսկ 2019 թվականի վեց ամիսներին՝ 54216 տրասնպորտային միջոց:

Օսիպյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորվածությունը, տեխզննության ձևական բնույթ կրող համակարգը:

«Դա կրում է ձևական բնույթ, կարելի է ասել տեխզննում չի իրականացվում: Այսօր մարդիկ փայլեցնում են մեքենաներն արտաքնապես, բայց բոլոր մասերը հնամաշ են: Իսկ նախկինում տեխզննումը պարտադիր էր»,- նշեց ոստիկանապետը:

Նրա խոսքով՝ միակ փրկությունը բալային համակարգը կյանքի կոչելն է:

Նիկոլ Փաշինյանը նույնպես նշեց, որ բալային համակարգը լավն է. «Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային էֆեկտի»:

Վարչապետը հանձնարարեց շարունակել ուժեղացված ծառայությունը ճանապարհներին, հայտնաբերել ոչ սթափ վարորդներին, հայտնաբերել գերբեռնված մեքենաները:

Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց՝ ժամանակն է, որ տեխզննման ու ԱՊՊԱ-ի գործընթացը սինխրոնիզացնել, ինչը կլինի ամենաարդյունավետ միջոցը: Այսինքն՝ այն մեքենան, որ չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա: 

Փաշինյանին այս առաջարկը դուր եկավ և Տարածքաին կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել փոխվարչապետի առաջարկը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}