Ճանապարհահատվածների հիմնանորոգման առումով ծրագրերի համընկնում պետք է չլինի. վարչապետ
Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշում:
Հիմնավորման համաձայն՝ քանի որ ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում առկա են ևս 3 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ԲՍԿ-ների մասով` 861,335.8 հազար դրամի չափով, որից 860,435.8 հազար դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ 900.0 հազար դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար:
Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 22.7 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է 841,069.0 հազար դրամի շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, 8,100.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ հրատապ բաց մրցույթը, 4,158.8 հազար դրամ հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, 900.0 հազար դրամի նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել գնանշման հարցման ընթացակարգը, իսկ 7,081.0 հազար դրամի շինարարական աշխատանքների և 27.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայության համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:
Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ճանապարհահատվածների հիմնանորոգման առումով ծրագրերի համընկնում պետք է չլինի, և մասնավորապես, խոսքը վերաբերում է Հյուսիս-հարավ ծրագրին:
«Իմ մտավախությունը հետևյալն է՝ մենք համոզված ենք, որ Հյուսիս-հարավի համատեքստում անարդյունավետ ծախս չենք անում: Եթե մենք հիմա նորոգենք այդ ճանապարհը, վստահ լինենք, որ մինչև շահագործման ժամկետը լիարժեք կօգտագործվի, մինչև որոշում կայացնենք ՝ այդտեղ ինչ ենք անում և ոչ թե կեսից կքանդենք, նորը կսարքենք: Սա կարևոր է արձանագրել: Կարծում եմ՝ արժե բարձրաձայնել, թե այս որոշումն ինչին է վերաբերում՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Եղվարդի տրանսպորտային հանգույց, Գյումրի-Կապս-Ամասիա հատված, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի 1.3 կմ երկարությամբ ճանապարհ, Սևանի թերակղզի տանող ճանապարհ, Աղբյուրակ ավտոճանապարհի առանձին հատվածների հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում և այլն», - նշել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից, թե որ փուլում են Սիս գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ մրցույթն ավարտված է, և աշխատանքների մեկնարկը շուտով կտրվի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին