«Ֆանտաստիկ»․ Պորոշենկոն պատասխանել է իրեն լյուստրացիայի ենթարկելու Զելենսկու նախաձեռնությանը
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն մեկնաբանել է երկրի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնած օրինագիծը, որով պատրաստվում են լյուստրացիայի ենթարկել պաշտոնյաներին, այդ թվում նախկին իրեն։
Պորոշենկոյի խոսքերը, ինչպես գրում է Ria-ն, ներկայացվել է «Եվրոպական համերաշխություն» կուսակցության կայքում։
Պորոշենկոն Զելենսկու նախաձեռնությունն անվանել է «ֆանտաստիկ» և մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի դեմ: Նրա կարծիքով, օրինագծի նպատակն է պատժել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են Ուկրաինային «ագրեսիայից» ու նրան տվել «հզոր եվրոպական մղում»:
Պորոշենկոն նշել է, որ Զելենսկու ցուցակը կասկածելիորեն համընկնում է Կրեմլի կողմից պատժամիջոցների տակ գտնվող Ուկրաինայի առանցքային պետական գործիչների ցուցակի հետ:
Հիշեցնենք, որ Զելենսկին Ռադա է ներկայացրել օրինագիծ, որի համաձայն նախորդ նախագահ Պետրո Պորոշենկոն ու նրա շրջապատը կարող են ընկնել լյուստրացիայի տակ։ Ուկրաինայում լյուստրացիայի մասին օրենքը ուժի մեջ էր մտել 2014թ․-ից, որոի տալ ընկնում էին մինչև 2014թ․-ի փետրվար պաշտոնավարած անձինք, սակայն այժմ Զելենսկին առաջարկում է այն ընդլայնել ու տարածել մինչև 2019թ․-ը մայիսի 19-ը պաշտոնավարած անձանց վրա՝ ներառյալ Պորոշենկոյի։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին խորհրդարանին է ներկայացրել Պորոշենկոյին լյուստրացիայի ենթարկելու օրինագիծ
- Զելենսկին առաջարկել է լյուստրացիայի ենթարկել Պորոշենկոյի ժամանակվա բոլոր ղեկավարներին