Արման Եղոյան. Նման պնդումներ որևէ մեկը չի կարող անել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե ինքն ասել է, որ իրենք իշխանության են եկել 40 տարով։
Հարցին, թե արդյո՞ք նման հայտարարություն արել եք, ինչի՞ վրա է հիմնված եղել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Նման պնդումներ որևէ մեկը չի կարող անել։ Նույնիսկ բռնապետական իշխանությունները չեն կարող նման պնդումներ անել, էլ ուր մնաց ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները։ Մենք ունեինք իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք՝ ինչ եղավ»։
Ա. Եղոյանի խոսքով, այդ պահի դրությամբ «Իմ քայլը» 5 տարվա մանդատ է ստացել, որից արդեն կես տարին անցել է, 4,5 տարի հետո արդեն կերևա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ