Բրազիլիայի նախագահը որդուն նշանակում է ԱՄՆ-ում դեսպան
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախօրեին՝ հուլիսի 11-ին, հայտարարել է, որ իր որդուն՝ Էդուարդոյին առաջարկել է դառնալ ԱՄՆ-ում դեսպան, կարևորելով իր ընտանիքի ազդեցիկ դերը Բրազիլիայի դիվանագիտության և ներքին քաղաքականության մեջ: Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Էդուարդո Բոլսոնարոն, ով ներկայումս դաշնային կոնգրեսական է, լրագրողներին ասել է, որ եթե առաջադրվի, ապա կընդունի առաջարկը։
Էդուարդոն նաև ասել է, որ այս հարցով վերջնական թեկնածության առաջադրման համար իր հայրն ու ԱԳ նախարարը պետք է խոսեն։
Նշանակումը պետք է հաստատվի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, նախքան վերին պալատի ամբողջական հաստատման ներկայացմանը։
Նախագահ Բոլսոնարոյի մյուս 3 որդիները ևս բարձր պաշտոններ են զբաղեցնում Բրազիլիայում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին