Քաղաքական 12:31 12/07/2019 Հայաստան

Դոնալդ Տուսկի գաղափարական պայքարի հարավկովկասյան կանգառը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Այս շաբաթ տարածաշրջանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ ԵՄ բարձր ղեկավարությունը հաճախ չէ, որ այցելում է Հարավային Կովկաս, և այս այցը կարևոր էր՝ ամրագրելու համար տարածաշրջանի երկրների հետ ԵՄ հարաբերությունների առկա վիճակը։

Դոնալդ Տուսկը բոլոր երեք երկրների ղեկավարների հետ հանդիպումներում բավականին դրական ուղերձներ հնչեցրեց՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասելիքների։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունները թե՛ Երևանում, թե՛ Բաքվում հավասարակշռված էին՝ ԵՄ մոտեցումներին համահունչ։ Ճիշտ է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսքի սկզբում նա նշել է, որ ԵՄ սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, սակայն ԼՂ հակամարտության մասին խոսելիս ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի և, քաղաքական կարգավորումը պետք է լինի միջազգային իրավունքին ու սկզբունքներին համապատասխան։ Նա վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց ջանքերին՝ ուղղված արդար և երկարատև կարգավորմանը՝ Հելսինկիի Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա։

Նոյեմբերին պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը հուլիսի 11-ին մասնակցել է նաև Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումի համաժողովի բացմանը, որտեղ վերջին ամսում արդեն երկրորդ անգամ գաղափարական բանավեճի է բռնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երեկ ունեցած ելույթում նա հիշել էր ՌԴ նախագահի դեռևս 2005թ. ապրիլին հնչեցրած խոսքերը, որ «Խորհրդային Միության փլուզումը դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր»,  և հայտարարել, որ «այսօր Վրաստանում ուզում եմ բարձրաձայն և հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ինչպես նաև ամբողջ կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի համար։ Եվ համոզված եմ, որ նաև ռուսների համար»։ Նախորդ անգամ Դոնալդ Տուսկը հակադարձել էր Պուտինի՝ լիբերալիզմի վախճանի մասին տեսակետին։ 

Բավականին հետաքրքրական է Խորհրդային Միության փլուզման հետևանքների մասին բանավեճի վերաբացումը հենց Վրաստանում՝ ռուս-վրացական սրված հարաբերությունների ներկայիս ֆոնի վրա։ Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկը մշտապես աչքի է ընկել Ուկրաինայի և Վրաստանի հարցում Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ, թեպետ որպես Լեհաստանի վարչապետ նա Ռուսաստանի հետ ավելի մեղմ քաղաքականության կողմնակից էր։ Եվ այս առումով զարմանալի չէ նրա փորձերը հակադարձելու Ռուսաստանի նախագահին։ Սակայն այս հայտարարությունը Դոնալդ Տուսկը կատարել է Ուկրաինա և Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցելությունից հետո՝ Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովում, և այն կարող է ընկալվել որպես աշխարհաքաղաքական մարտահրավեր ուղղված Ռուսաստանին։

Հիշենք, որ Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ.-ին Լեհաստանի ու Շվեդիայի նախաձեռնությամբ և Չեխիայի գործուն աջակցությամբ, և կարծիք կա, որ դա արվել է հետխորհրդային երկրները ռուսական ազդեցության գոտուց հանելու նպատակով։ Արևելյան գործընկերության աշխարհաքաղաքական գործիք լինելու հանգամանքը հերքում են թե՛ ԵՄ, թե գործընկեր երկրները՝ այն դիտարկելով, որպես երկկողմ և բազմակողմ համագործակցության խթանմանն ուղղված ծրագիր։

Մյուս կողմից Խորհրդային Միության ու լիբերալիզմի մասին Դոնալդ Տուսկի հայտարարությունները կարելի է դիտարկել այն պնդումների համատեքստում, որ նա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից հեռանում է՝ ԵՄ-ն թողնելով պոպուլիզմի ճիրաններում և փլուզման եզրին։

Այդուհանդերձ, արդար չի լինի չնշել, որ Տուսկը, լինելով միասնական Եվրոպայի գաղափարի նվիրյալ, բավականին քայլեր է ձեռնարկել ԵՄ միասնականությունը պահպանելու համար։ Այդ նպատակով Դոնալդ Տուսկը նույնիսկ հակադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչը լեհ քաղաքական գործիչների համար այնքան էլ տարածված երևույթ չէ։ Անցած տարի նոյեմբերին ԵԽ նախագահը Թրամփին մեղադրեց այն բանում, որ վերջինս դեմ է «ուժեղ և միասնական Եվրոպային» և զգուշացրեց Եվրոպայում «դարչնագույն» ազգայնականների հայտնվելու մասին: Արժանահիշատակ է նաև, որ Տուսկը «Բրեքսիթի» կոշտ ընդդիմախոսներից է։

Ինչև, ակնհայտ է, որ միասնական Եվրոպայի ջատագով ու լիբերալ-պահպանողական համարում ունեցող Դոնալդ Տուսկի համար բավական դժվար գործ է պաշտպանել ու առաջ մղել եվրոպական արժեքներն ու գաղափարները, երբ որպես մրցակից ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ովքեր, լինելով աշխարհաքաղաքական հակառակորդներ, շատ հարցերում ունեն գաղափարական ընդհանրություններ։ Այս համատեքստում ԵՄ նոր ղեկավարությունը ևս մեծ անելիքներ ունի ԵՄ միասնականությունը և գաղափարական գրավչությունը պահպանելու առումով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}